Սուրբ Սրբոց (Երուսաղեմ)
«Սուրբ Սրբոց», հին հրեական խորանի (հետագայում՝ Երուսաղեմի տաճարի) սրբազան մասը, որտեղ տարին մեկ անգամ մտնելու իրավունք ուներ միայն քահանայապետը։ Ըստ կրոնական ավանդության, մինչև հրեաների արտաքսումը «Սուրբ Սրբոց»-ում պահվում էր Մովսես մարգարեի «Կտակարանի» կամ «Ուխտի» տապանը։ Փոխաբերական առումով «Սուրբ Սրբոց» նշանակում է ամենանվիրական, ամենաթանկարժեք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 204)։ ![]() |