Անի Յորենց
Անի Յորենց՝ հայ օպերային երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անին երգել սկսել է վաղ հասակից՝ դեռևս վեց տարեկանում։ 1993-2000 թվականներին հաճախել է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց (Երևան), որտեղ ուսանել է դաշնամուր և երգեցողություն։ 2001-2006 թվականներին Յորենցն ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով՝ ստանալով օպերային երգչուհու որակավորում։ Ուսմանը զուգահեռ Անի Յորենցը, որպես մենակատար, հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Օպերային թատրոնում նրա կատարումներից էին, մասնավորապես, Մագդայի և Լորետտայի դերերը Ջակոմո Պուչինիի, համապատասխանաբար, «Ծիծեռնակը» և «Ջանի Սկիկի» օպերաներից[1]։
2008 թվականին Անի Յորենցը տեղափոխվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ ուսումը շարունակում է Ֆրանկֆուրտի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում (գերմաներեն՝ Hochschule für Musik und Darstellende Kunst Frankfurt am Main) (պրոֆեսոր՝ Թոմաս Մայերի դասարան)։ Համալսարանն ավարտել է 2011 թվականին գերազանցության դիպլոմով։ Նույն թվականից աշխատում է Գերմանիայի Քասել քաղաքի Օպերային թատրոնում (գերմաներեն՝ Staatstheater Kassel): Անի Յորենցը խոսում է հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և ռուսերեն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդական մրցանակ, Երաժշտական միջազգային մրցույթ, Երևան, Հայաստան, 2002 թ.
- Երիտասարդ հայտնություն մրցանակ, «Սաթե սոխակ» (ռուսերեն՝ Янтарный соловей) Երաժշտական միջազգային մրցույթ, Կալինինգրադ, ՌԴ, 2004 թ.
- Բրոնզե մեդալ, "Delping Games", Երաժշտական միջազգային մրցույթ, Կիև, Ուկրաինա, 2005 թ.
- Երկրորդ մրցանակ, Տ. Սազանդարյանի անվան հանրապետական մրցույթ, Երևան, Հայաստան, 2006 թ.
- Առաջին մրցանակ Միքաելայի դերի համար, «Կարմեն» օպերայի մրցույթ, Հալդենշտայն ամրոց, Շվեյցարիա, 2009 թ.
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մագդա, Պուչինիի «Ծիծեռնակը» օպերա
- Լորետտա, Պուչինիի «Ջանի Սկիկի» օպերա
- Միմի, Պուչինիի «Բոհեմ» օպերա
- Կոմսուհի Չեպրանո, Վերդիի «Ռիգոլետտո» օպերա
- Միքաելա, Բիզեի «Կարմեն» օպերա
- Մարգարիտա, Գունոյի «Ֆաուստ» օպերա
- Կլեոպատրա, Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» օպերա
- Դեսպինա, Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերա
- Պամինա, Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերա
- Մեղքող (Միխալ), Հենդելի «Սավուղ» օպերա
- Գրետել, Հումփերդինքի «Հենզել և Գրետել» օպերա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Անի Յորենց». zarkfoundation.com.