Անի Յորենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անի Յորենց՝ հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անին երգել սկսել է վաղ հասակից՝ դեռևս վեց տարեկանում։ 1993-2000 թվականներին հաճախել է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց (Երևան), որտեղ ուսանել է դաշնամուր և երգեցողություն։ 2001-2006 թվականներին Յորենցն ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով՝ ստանալով օպերային երգչուհու որակավորում։ Ուսմանը զուգահեռ Անի Յորենցը, որպես մենակատար, հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Օպերային թատրոնում նրա կատարումներից էին, մասնավորապես, Մագդայի և Լորետտայի դերերը Ջակոմո Պուչինիի, համապատասխանաբար, «Ծիծեռնակը» և «Ջանի Սկիկի» օպերաներից[1]։

2008 թվականին Անի Յորենցը տեղափոխվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ ուսումը շարունակում է Ֆրանկֆուրտի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում (գերմաներեն՝ Hochschule für Musik und Darstellende Kunst Frankfurt am Main) (պրոֆեսոր՝ Թոմաս Մայերի դասարան)։ Համալսարանն ավարտել է 2011 թվականին գերազանցության դիպլոմով։ Նույն թվականից աշխատում է Գերմանիայի Քասել քաղաքի Օպերային թատրոնում (գերմաներեն՝ Staatstheater Kassel): Անի Յորենցը խոսում է հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և ռուսերեն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդական մրցանակ, Երաժշտական միջազգային մրցույթ, Երևան, Հայաստան, 2002 թ.
  • Երիտասարդ հայտնություն մրցանակ, «Սաթե սոխակ» (ռուսերեն՝ Янтарный соловей) Երաժշտական միջազգային մրցույթ, Կալինինգրադ, ՌԴ, 2004 թ.
  • Բրոնզե մեդալ, "Delping Games", Երաժշտական միջազգային մրցույթ, Կիև, Ուկրաինա, 2005 թ.
  • Երկրորդ մրցանակ, Տ. Սազանդարյանի անվան հանրապետական մրցույթ, Երևան, Հայաստան, 2006 թ.
  • Առաջին մրցանակ Միքաելայի դերի համար, «Կարմեն» օպերայի մրցույթ, Հալդենշտայն ամրոց, Շվեյցարիա, 2009 թ.

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Անի Յորենց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]