Անժելա Շահնաբաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելա Շահնաբաթյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)
ԾննդավայրՕշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 2008(2008-12-15) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունպարուհի
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Անժելա Թադևոսի Շահնաբաթյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2008(2008-12-15), Երևան, Հայաստան[1]), հայ պարուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1959)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելա Շահնաբաթյանը ծնվել է Օշական գյուղում։ Նրա կատարողական վարպետությունը ձևավորվել է Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ։ 1941-1970 թվականներին եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1970-1978 թվականներին` Հայֆիլհարմոնիայի առաջատար մենապարուհի։ Շահնաբաթյանի պարարվեստն առանձնացել է հայկական ժողովրդական պարի պլաստիկ, յուրօրինակ մարմնավորմամբ, ազգային վառ շեշտվածությամբ։ Կատարել է «Ուզունդարա», «Նազելի», «Նազպար», «Նաիրի» և այլ պարեր։ Ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում։

1980-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1959,
  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելա Շահնաբաթյանի անունով է կոչվում Օշականի Մշակույթի պալատի ժողովրդական պարերի համույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Անժելա Շահնաբաթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.