Էդվարդ Մանուկյան (բալետմայստեր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Մանուկյան (այլ կիրառումներ)
| Էդվարդ Մանուկյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 16, 1908[1] |
| Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 28, 1993 (84 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | բալետմայստեր |
| Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ[1], Հայաստանի պարի պետական անսամբլ[1] և Հայֆիլհարմոնիա[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Էդվարդ Վահանի Մանուկյան (սեպտեմբերի 16, 1908[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 28, 1993, Երևան, Հայաստան), հայ բալետմայստեր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ստուդիան։ 1927 թվականին եղել է նույն ստուդիայի բալետմայստեր, 1927-1932 թվականներին՝ Վահրամ Արիստակեսյանի Ազգագրական պարի անսամբլի, 1932-1938 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1938-1958 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի, 1958 -1966 թվականներին՝ Հայաստանի պարի անսամբլների, 1966-1968 թվականներին՝ Հայհամերգի գլխավոր բալետմայստեր, 1968 -1976 թվականներին՝ ժողովրդական ստեղծագործության տան, 1977 թվականից՝ ժողովրդական ստեղծագործության հանրապետական կենտրոնի պարարվեստի բաժնի վարիչ։
Բեմադրել է հայկական ազգային պարեր, որոնք ազգային պարի բեմականացման դասական նմուշներ են[2]։
- «Քոչարի»
- «Ուզունդարա»
- «Տրնգի»
- «Նազելի»
- «Չեմ ու չեմ»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ (Մոսկվա, 1957)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 254)։ |
