Իլյա Արբատով
| Իլյա Արբատով | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 6 (18), 1894[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | սեպտեմբերի 29, 1967[1][2] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
| Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Իլյա Արբատով (իսկական անուն-ազգանունը՝ Եղիա Յաղուբյան, մարտի 6 (18), 1894[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 29, 1967[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), հայ ազգային բալետի հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Արբատովը 1916-1921 թթ. Թիֆլիսում սովորել է Պերինիի բալետի ստուդիայում, աշակերտել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մորդկինին։
Թատերական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1922–1926 թթ. եղել է Բաթումի թատրոնի պարող, 1926–1938 թվականներին՝ նաև բալետմայստեր Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի, Կազանի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոններում։ Այդ տարիներին բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», Լեո Դելիբի «Կոպելիա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» և այլ բալետներ։ Այդ ընթացքում նաև մի շարք արտիստների է ուսուցանում և դասավանդում, օրինակ՝ Օրդոյան եղբայրներին։
1938–1958 թթ., ընդմիջումներով, եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր բալետմայստերը։ Այս թատրոնում Արբատովը ստեղծել է մի շարք բարձրարվեստ բեմադրություններ՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռեյնգոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» և այլ բալետներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներում բեմադրել է պարային տեսարանները։
Արբատովը՝ որպես մենապարող, ստեղծել է մի շարք ցայտուն կերպարներ, որոնցից ուշագրավ են Գիրեյը («Բախչիսարայի շատրվանը»), Լի Շանֆուն և Պետրոս I-ը ( Գլիերի «Կարմիր կակաչ» և «Պղնձե հեծյալը»), Գաբոն («Երջանկություն»), Մաթոն («Սևան»)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Արբատով Իլյա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Արբատով» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 705)։ |
