Անժելա Շահնաբաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անժելա Շահնաբաթյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)
ԾննդավայրՕշական, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 2008(2008-12-15) (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպարուհի
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Անժելա Թադևոսի Շահնաբաթյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Օշական, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2008(2008-12-15), Երևան, Հայաստան[1]), հայ պարուհի: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1959):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելա Շահնաբաթյանը ծնվել է Օշական գյուղում: Նրա կատարողական վարպետությունը ձևավորվել է Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ: 1941-1970 թվականներին եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1970-1978 թվականներին` Հայֆիլհարմոնիայի առաջատար մենապարուհի: Շահնաբաթյանի պարարվեստն առանձնացել է հայկական ժողովրդական պարի պլաստիկ, յուրօրինակ մարմնավորմամբ, ազգային վառ շեշտվածությամբ: Կատարել է «Ուզունդարա», «Նազելի», «Նազպար», «Նաիրի» և այլ պարեր: Ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում:

1980-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1959 թ.
  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957 թ.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելա Շահնաբաթյանի անունով է կոչվում Օշականի Մշակույթի պալատի ժողովրդական պարերի համույթը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Անժելա Շահնաբաթյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-05 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007