Անդրեյ Սուրայկին
Անդրեյ Սուրայկին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 20, 1948 |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 28, 1996 (47 տարեկան) |
Մահվան վայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Անդրեյ Ալեքսանդրովիչ Սուրայկին (ռուս.՝ Андрей Александрович Сурайкин, հոկտեմբերի 20, 1948, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 1996, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքով։ Լյուդմիլա Սմիռնովայի հետ զուգասահքով 1972 թվականին Սապորոյում կայացած ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր։ Սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղասահքով սկսել է զբաղվել 1957 թվականից։ Հանդես է եկել որպես «Սպարտակի» (Լենինգրադ) մարզիկ։ Մարզիչը եղել է Վիկտոր Կուդրյավցևը։ 1968 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում էր։ Ավարտել է Լենինգրադի Հերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։
Սմիռնովա-Սուրայկին զույգի բաժանումից հետո Անդրեյը փորձում էր հանդես գալ Նատալյա Օվչիննիկովայի հետ, բայց բաց են թողնում 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատը, իսկ 1974 թվականի 4-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո զույգը բաժանվեց։ Անդրեյ Սուրայկինը փորձել է ելույթ ունենալ Իրինա Անդրիկինայի հետ, 1975 թվականին Սամարայում մասնակցել է «Դինամոյի» մրցաշարին, սակայն ոչինչ չստացվեց։
Կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ։ Նրա առաջին սաներն էին Լարիսա Սելեզնյովան, Օլեգ Մակարովը[1] և Անդրեյ Բուշկովը։ Որպես մարզիչ 90-ականների սկզբներին աշխատել է Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում և Ֆինլանդիայում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շքանշան «Աշխատանքային խիզախության համար» (03.03.1972)
Ցուցադրումների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիրնովայի հետ
Մրցումներ | 1969—1970 | 1970—1971 | 1971—1972 |
---|---|---|---|
Ձմեռային խաղեր | 2 | ||
Աշխարհի առաջնություններ | 2 | 2 | 2 |
Եվրոպայի առաջնություններ | 2 | 2 | 2 |
ԽՍՀՄ առաջնություններ | 2 | 2 | |
Մրցաշար «Московские Новости» | 2 | 1 | 2 |
Ձմեռային ունիվերսադա | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pairs on ice: Л. Смирнова/А. Сурайкин Արխիվացված 2007-10-07 Wayback Machine
- Профиль на сайте В. Соловьёва
|