Անդրեյ Խլիվնյուկ
Անդրեյ Խլիվնյուկ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Андрій Хливнюк |
Ի ծնե անուն | Անդրեյ Վլադիմիրի Խլիվնյուկ |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1979 (44 տարեկան) Չերկասի, Ուկրաինա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ֆանկ, հիփ հոփ, փոփ ռոք, ջազ |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Կրթություն | Cherkasy National University? |
Կապված | Dust Mix, «Графiт», Acoustic Swing Band, «Բումբոքս» |
Ամուսին | Q111384926? |
![]() |
Անդրեյ Վլադիմիրի Խլիվնյուկ (ուկրաիներեն՝ Андрій Володимирович Хливнюк, դեկտեմբերի 31, 1979, Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, «Բումբոքս» խմբի վոկալիստ և խմբի երգերի տեքստերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Խլիվնյուկը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 31-ին Չերկասիում։ Սովորել է երաժշտական դպրոցում ակորդեոնի մասնագիտացմամբ, ապա բիզնես-քոլեջում՝ գրաֆիկական դիզայների մասնագիտությամբ։ Բոգդան Խմելնիցկու անվան ազգային համալսարանում թարգմանչի մասնագիտությամբ սովորելու տարիներին սկսել է նվագել «Мандариновый рай» խմբում։ 2001 թվականին խումբը հաղթեց «Перлини сезону» փառատոնում, և խմբի երաժիշտները տեղափոխվեցին Կիև։ Մայրաքաղաքում Անդրեյը սկսեց հետաքրքրվել ջազով և սվինգով, երգում էր Acoustic Swing Band խմբում։ Հետագայում Acoustic Swing Band, Dust Mix և «Тартак» խմբերի մասնակիցներից ձևավորվեց «Графiт» խումբը, որի վոկալիստը Անդրեյն էր[1]։
2004 թվականին Խլիվնյուկը «Тартак» խմբի կիթառահար Անդլեր Սամոյլոյի հետ մասին ստեղծեցին «Բումբոքս» ֆանկ-գրուվ խումբը[1]։ Մի քանի տարվա ընթացքում խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց Ուկրաինայում և Ռուսաստանում։ 2005 թվականի ապրիլի ձայնագրվեց նրան առաջին ձայնասկավառակը՝ «Меломанія»: 2006 թվականին թողարկվեց նրանց երկրորդ ձայնասկավառակը՝ «Family Бізнес», որը Ուկրաինայում ոսկե կարգավիճակ ստացավ (այդ պահին վաճառվել է ավելի քան 100 հազար ձայնասկավառակ)[2]։
Խլիվնյուկը ուկրաինացի երգչուհի Նադինի ձայնասկավառակի սաունդ-պրոդյուսերն էր, որի հետ 2007 թվականին կատարել է «Не знаю» երգը։ Վերջինիս հիման վրա որոշ ժամանակ անց տեսահոլովակ նկարահանվեց։ Զուգերգը ստացավ E-motion-ի վարկածով «Տարվա ամենաանսպասելի նախագիծ» մրցանակը[2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Pianoboy_in_Green_Theatre_with_Andriy_Khlyvnyuk_203636.jpg/300px-Pianoboy_in_Green_Theatre_with_Andriy_Khlyvnyuk_203636.jpg)
2007 թվականի ամռանը «Вахтёрам» ստեղծագործությունը հայտնվեց Ռուսաստանի ռադիոկայանների եթերներում, իսկ աշնանը «Та4то» ստեղծագործությունը արդեն մոսկովյան ռադիոկայանների եթերում էր։ Ժամանակի ընթացքում «Բումբոքսով» սկսեցին հետաքրքրվել ռուս ձայնագրման ընկերությունները և խումբը պայմանագիր կնքեց «Մոնոլիտ» ընկերության հետ՝ թողարկվելով «Меломанія» և «Family Бізнес» ձայնասկավառակները Ռուսաստանում։ Ձայնասկավառակների թողարկումը կայացավ 2008 թվականի հունիսի 10-ին[2]։ 2009 թվականի օգոստոսից Խլիվնյուկը Եվգենի Կոշևի և Պոտապի հետ միասին կատարեցին ֆրանսիական «13-րդ թաղամաս։ Ուլտիմատում» ֆիլմի ուկրաիներեն թարգմանության դերերը։ Անդրեյի դերը ֆրանսիացի ոստիկան Դամիենինն էր[3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարձել է Yuna երաժշտական մրցանակաբաշխության հաղթող 2012 և 2013 թվականներին «բառերի լավագույն հեղինակ» անվանակարգում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսին տեղեկություններ տարածվեցին, որ Խլիվնյուկը ամուսնացել է Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Աննա Կոպիլովայի՝ Վադիմ Կոպիլովի՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարի նախկին տեղակալի դստեր հետ[4]։ Անդրեյը և Աննան մեկ որդի ունեն՝ Իվանը (ծնվել է 2010 թվականին)[5], և մեկ դուստր՝ Ալեքսանդրան (ծնվել է 2013 թվականին)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բումբոքս, Ուկրաինական երգեր
- ↑ 2,0 2,1 2,2 Անդրեյ Խլիվնյուկ, glamurchik.tochka.net
- ↑ Ժենյա Կոշևը, Անդրեյ «Բումբոքսը» և Պոտապը «13-րդ թաղամաս։ Ուլտիմատում» ֆիլմում Արխիվացված 2015-01-01 Wayback Machine, ТСН.ua (13 օգոստոսի 2009)
- ↑ «Բումբոքսի» առաջատարը գաղտնի ամուսնացել է Արխիվացված 2015-07-15 Wayback Machine, ТСН.ua (6 հուլիսի 2010)
- ↑ «Բումբոքսի» առաջատար Անդրեյ Խվիլնյուկը որդի է ունեցել Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, ТСН.ua (2 դեկտեմբերի 2010)
- ↑ «Բումբոքսի» առաջատար Անդրեյ Խվիլնյուկը հայրիկ է դարձել երկրորդ անգամ, glamurchik.tochka.net (18 հունվարի 2013)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
- Ալեքսեյ Սոգոմոնովի՝ «Բումբոքսի» պրոդյուսերի բլոգը Արխիվացված 2009-02-28 Wayback Machine(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Խլիվնյուկ» հոդվածին։ |
|