Անդրեա դելլա Ռոբբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա դելլա Ռոբբիա
իտալ.՝ Andrea della Robbia
Ծնվել էհոկտեմբերի 20, 1435[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 4, 1525[1] (89 տարեկան)
Վախճանի վայրըՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Ստեղծագործություն(ներ)Adoration of the Magi? և Hospital of Innocents?
ՈճՎերածնունդ
Մասնագիտությունքանդակագործ և խեցեգործ
Ծնողներհայր՝ Մարկո դելլա Ռոբբիա
ԵրեխաներՋովաննի դելլա Ռոբբիա[2] և Girolamo della Robbia?[1]
 Andrea della Robbia Վիքիպահեստում

Անդրեա դելլա Ռոբբիա (իտալ.՝ Andrea della Robbia,հոկտեմբերի 20, 1435[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - օգոստոսի 4, 1525[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), ֆլորենցիացի քանդակագործ, բազմագույն կերամիկայի վարպետ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեան ծնվել է Ֆլորենցիայում, երիտասարդ տարիներին աշխատել է մարմարի հետ («Սանտա Մարիա դելլա Գրացիայի զոհասեղան», Արեցո քաղաքի մերձակայքում), այնուհետև Լուկա դելլա Ռոբբիայի ազդեցության ներքո անցել է մայոլիկայի (ջնարակած և նկարազարդ խեցի և այդ խեցուց իրեր) տեխնիկայի կատարելագործմանը[4]։ Մեդալներով զարդարել է Ֆիլիպո Բրունելեսկիի կառուցած Օսպեդալե դելի Ինոչետի կրթադաստիարակչկան տան ճակատին պատկերված նորածիններին։ Անդրեայի վաղ ժամանակաշրջանի աշխատանքները տարբերվում են հորեղբոր՝ (որդեգրող հայր) Լուկա դելլա Ռոբբիայի աշխատանքներից։ 1482 թվականին Լուկայի մահից հետո նա դարձել է վերջինիս արհեստանոցի ղեկավարը[5]։

Հետագայում նա բազմազան է դարձրել մայոլիկայում կիրառվող գունեղ երանգների շրջանակը, հետաքրքրվել կլոր պլաստիկայի արտահայտիչ հնարավորություններով։ Նրա օրոք դելլա Ռոբիայի մանուֆակտուրան կազմակերպել էր առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաների կրկնօրինակների թողարկում, որոնք առաքվել են Եվրոպայի տարբեր երկրներ։ Կազմակերպել է նաև ճարտարապետական դետալների հոսընթաց արտադրություն[6]։

Անդրեայի յոթ որդիներից հինգը դարձել են քանդակագործ․ Ժիրոլամո դելլա Ռոբբիան (1488-1566) քառասուն տարի ծառայել է ոորպես Ֆրանսիայի թագավորների պալատական քանդակագործ, իսկ Ջովաննի դելլա Ռոբբիան (1469-1529) փոխարինել է ծեր հորը՝ ղեկավարել ընտանեկան մանուֆակտուրան[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Union List of Artist Names — 2017.
  3. Британская Энциклопедия. Андреа делла Роббиа
  4. Grolier Incorporated (1998). The encyclopedia Americana. Grolier Inc. էջ 674.
  5. Все интересное в искусстве и не только. https://tanjand.livejournal.com/788213.html. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Андреа делла Роббиа - Andrea della Robbia - qwe.wiki». ru.qwe.wiki (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Андреа делла Роббиа». hrono.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա դելլա Ռոբբիա» հոդվածին։