Անատոլի Չայկովսկի
Անատոլի Չայկովսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Ամուսին | Ելենա Չայկովսկայա |
Պարգևներ և մրցանակներ |
Անատոլի Չայկովսկի (ռուս.՝ Чайковский, Анатолий Михайлович, մարտի 29, 1931, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» ամսագրի գլխավոր խմբագիրը (1972-1992 թվական), Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1999 թվական), ռուսաստանյան գեղասահքի վեռրաբերյալ 14 գրքերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականի մարտի 29-ին, Կիևում մետալուրգ Միխայիլ Չայկովսկու և Մարիա Ֆիլիպովնայի ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաներից մեկն է, եղբայրները եղել են Վալենտինը (ծն. 1937 թվականին) և Սերգեյը (ծն. 1942 թվականին)։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նա տարհանվել է Ուֆա իր ծնողների և կրտսեր եղբոր հետ[1]։
1965 թվականին նա ամուսնացել է Ելենա Չայկովսկայայի հետ և Կիևից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել Սովետսկի սպորտի կենտրոնական օրգանում։
15 տարիների ընթացքում Անատոլի Չայկովսկին ԽՍՀՄ սպորտային մամուլի ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել, միևնույն ժամանակ ղեկավարել է բազմաթիվ առաջնությունների մամուլի ծառայությունները։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ Ա. Չայկովսկին գլխավորել է Լուժնիկիի Կենտրոնական մարզադաշտի մամուլի ծառայությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ЧАЙКОВСКИЙ Анатолий Михайлович
- 29 марта 1931 года в Киеве родился Анатолий Михайлович ЧАЙКОВСКИЙ — спортивный журналист. Заслуженный работник физической культуры России (1999).