Անատոլի Չայկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Չայկովսկի
Ծնվել էմարտի 29, 1931(1931-03-29) (93 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱմուսինԵլենա Չայկովսկայա
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Honored Physical Culture Worker of the Russian Federation

Անատոլի Չայկովսկի (ռուս.՝ Чайковский, Анатолий Михайлович, մարտի 29, 1931(1931-03-29), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» ամսագրի գլխավոր խմբագիրը (1972-1992 թվական), Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1999 թվական), ռուսաստանյան գեղասահքի վեռրաբերյալ 14 գրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի մարտի 29-ին, Կիևում մետալուրգ Միխայիլ Չայկովսկու և Մարիա Ֆիլիպովնայի ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաներից մեկն է, եղբայրները եղել են Վալենտինը (ծն. 1937 թվականին) և Սերգեյը (ծն. 1942 թվականին)։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նա տարհանվել է Ուֆա իր ծնողների և կրտսեր եղբոր հետ[1]։

1965 թվականին նա ամուսնացել է Ելենա Չայկովսկայայի հետ և Կիևից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել Սովետսկի սպորտի կենտրոնական օրգանում։

15 տարիների ընթացքում Անատոլի Չայկովսկին ԽՍՀՄ սպորտային մամուլի ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել, միևնույն ժամանակ ղեկավարել է բազմաթիվ առաջնությունների մամուլի ծառայությունները։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ Ա. Չայկովսկին գլխավորել է Լուժնիկիի Կենտրոնական մարզադաշտի մամուլի ծառայությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]