Jump to content

Անատոլի Գունստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Գունստ
Ծնվել էնոյեմբերի 7 (19), 1858
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27, 1919(1919-11-27) (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
 Anatoly Gunst Վիքիպահեստում

Անատոլի Օտտովիչ Գունստ (ռուս.՝ Анато́лий О́ттович Гу́нст, նոյեմբերի 7 (19), 1858, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1919(1919-11-27), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս ճարտարապետ, նկարիչ, ուսուցիչ և դերասան։ Մոսկովյան մոդեռնի վարպետներից մեկը, Մոսկվայում բազմաթիվ կառույցների հեղինակ։

Մոսկվայի Կերպարվեստի ուսումնարանի հիմնադիր և տնօրեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Գունստը ծնվել է 1858 թվականին Մոսկվայում, ռուսացված գերմանացիների ընտանիքում, որոնք մինչև 19-րդ դարի կեսերը բնակվել էին Կազանում։ Ճարտարապետ Օտտո Կարլովիչ Գունստի (1834-1891 թվականներ) որդին։ Ճարտարապետ Ալեքսանդր Իվանովիչ Գունստի (1862-1938 թվականներ) հորեղբոր տղան։

1878 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1882 թվականին դասական նկարիչ ճարտարապետի կոչումով։ Ուսումնառության ընթացքում նա եղել է Քրիստոս Փրկչի տաճարի և մի շարք շենքերի շինարարության գծով օգնական, միաժամանակ դասավանդել է նկարչություն Կոմիսարովսկի տեխնիկական ուսումնարանում։ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի անցկացրել է արտասահմանում, Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի եվրոպական գեղարվեստական ստուդիաներում ուսումնասիրել է արվեստի տեսություն և գործունեության հիմունքներ։ 1882 թվականից մինչև 1884 թվականը Գունստը Կ. Կ. Մազգինի ռեալական ուսումնարանի բարձր դասարաններում դասավանդում է շինարարական արվեստ։

1894 թվականից եղել է Մոսկվայի ճարտարապետների միության անդամ։ 1896 թվականին նշանակվել է տեղամասային ճարտարապետ (նրա տնօրինության ներքո էին գտնվում Պրեչիստենկի, Խամովնիկովի և Սուշչյովկի շրջանները[1]): Գունստի օգնական է աշխատել ճարտարապետ Բ. Ն. Նիկոլաևը։ Համարվում էր Մոսկվայում Ծծկեր երեխաների մանկատան պատվավոր ավագ։

1886 թվականին հիմնում է «Երկսեռ անձանց համար նրբագեղ արվեստների դասարաններ»։ 1890 թվականից Դասարանները սկսեցին կոչվել « Ա. О. Գունստի նրբագեղ արվեստների ուսումնարան»։ Իվան Մաշկովի հուշերում դա եղել է, «ծավալուն խնդիրներով և այդ ժամանակի նշանավոր ուսուցիչների կազմով գեղարվեստական ուսումնարան»։ Գունստի ուսումնարանում դասավանդում էին Իսահակ Լևիտանը, Ֆեոդոր Շեխտելը, Լեոնիդ Պաստեռնակը, Կոնստանտին Բիկովսկին, Իվան Մաշկովը, Ալեքսանդր Պոմերանցևը և մյուսները[2]։ Գունստն ուսումնարանում բացեց փայտի և կաշվի վրա խորափորագրման և ջրանկարչության դասարաններ։

1904 թվականին Գունստը ստանում է Մոսկվայի նահանգային վարչության Շինարարական բաժանմունքի գերհաստիքային տեխնիկի պաշտոնը։ 1905-1906 թվականներին ընդգրկվում է Մոսկվայի քաղաքային վարչության Շինարարական խորհրդի մեջ, համարվում է Պրեչիստենսկի և Խամովնիչենսկի տեղամասային ճարտարապետը։ Համարվում է մի շարք ընկերությունների հիմնադիր, 1901 թվականին հիմնում է Մոսկվայի գեղարվեստա-լուսանկարչական ընկերությունը, 1913 թվականին հիմնում է «Մոսկովյան դրամատիկական սալոն» ընկերությունը (նրա հաճախորդներից են եղել Մարիա Երմոլովան, Օլգա Սադովսկայան, Օսիպ Պրավդինը, Օլգա Գլագոլևան, Ալեքսանդր Յուժինը[1]), իսկ 1916 թվականին, «Սիրողական բեմական արվեստի լիգան»։ Եվգենի Վախթանգովի հետ համատեղ հիմնում է Դրամատիկ արվեստի ստուդիան, որը հիմք է հանդիսանում Վախթանգովի թատրոնի ստեղծման համար։ Հրապուրվում է գեղարվեստական լուսանկարչությամբ, հանդիսանում էր Համաշխարհային լուսանկարչական ընկերության անդամ, Գունստի աշխատանքները արժանանում են Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակի[3]։ 1917 թվականին Ա. О. Գունստը դառնում է Փոքր թատրոնի դերասան։

Ամուսնացած է եղել ծնունդով շվեյցարացի Մաթիլդա Ցեզարևնա Ռոբեր-Նիկուի հետ։ Որդին՝ Եվգենի Գունստը, եղել է թարգմանիչ, խմբագիր[4]։ Բնակվում էր Ստարոկոնյուշեննի նրբանցքի թիվ 4 սեփական տանը[5]։

Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Շինություններ Մոսկվայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խամովնիչենսկի ոստիկանական տուն (1897 թվական, Կոմսոմոլսկի պողոտա, 16);
  • Եկամտաբեր տուն (1898 թվական, Արբատ, 17);
  • Ա. Ն. Սոյմոնովի դաստակերտի ծառայությունների շենք (XIX դարի վերջ, Մալայա Դմիտրովկա, 18);
  • Առանձնատուն (1901 թվական, Պոգոդինսկի փողոց, 16);
  • Մ. Ն. Մակշեև-Մոշոնովի առանձնատուն (1901 թվական, Պրեչիստենսկի փողոց, 37);
  • Ա. Պ. Բոգդանովի բնակելի տունը (1901 թվական, Խաղաղության պողոտա, 22), տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբեկտ;
  • Ա. Ս. Ալեքսանդրովի տան վերակառուցումը (1902 թվական, Վորոնցովյան փողոց, 52);
  • Ցանկապատ (1899) և եռահարկ մասնաշենք (1903 թվական, Ստարոկոնյուշեննի նրբանցք, 4), տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբեկտ։ Ներկայումս այդ տանը տեղակայված է ՌԴ նախագահի և կառավարության Վոլգոգրադի մարզի ներկայացուցչությունները։
  • Պրեչիստենսկի ոստիկանական տան ծառայությունները (1905 թվական, Շտատնի նրբանցք, 25 ա);
  • Վ. Պ. Կոնշինի առանձնատան վերակառուցումը (1910 թվական, Պրեչիստենկա փողոց, 16), ներկայումս ՌԳԱ Գիտնականների կենտրոնական տուն ;
  • Լ. Մ. Մատվեևսկու եկամտային տան ճակատային մասի վերակառուցում (1913 թվական, Պրեչիստենկա փողոց, 40/2):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Кириллова Г. (2009 թ․ դեկտեմբերի 22). «Дворец архаровцев и академиков». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Бранденбург Б. Ю., Татаржинская Я. В., Щенков А. С. Архитектор Иван Машков. — М.: Русская книга, 2001. — С. 98. — 136 с. — ISBN 5-268-00413-1
  3. Александров Ю. (2002). «Среди дворянских гнезд». Наше Наследие, № 63-64. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Гунст Евгений Анатольевич». www.bookean.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. Вся Москва: адресная и справочная книга на 1914 год. — М.: Товарищество А. С. Суворина «Новое Время», 1914. — С. 405. — 845 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нащокина М. В. Архитекторы московского модерна. Творческие портреты. - 3-е. - М.: Жираф, 2005. - С. 161-164. - 535 с. - 2500 экз. - ISBN 5-89832-043-1.
  • Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е - 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А. В. Щусева и др. - М.: КРАБиК, 1998. - С. 86-87. - 320 с. - ISBN 5-900395-17-0.
  • Московская энциклопедия / С. О. Шмидт. - М.: Издательский центр «Москвоведение», 2007. - Т. I, Лица Москвы. - С. 465. - 639 с. - 10 000 экз. - ISBN 978-5-903633-01-2.