Jump to content

Այվալըք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Այվալըք
թուրքերեն՝ Ayvalık
Զինանշան

ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԲալըքեսիրի մարզ
ՀամայնքԲալըքեսիրի մարզ
Մակերես265 կմ²
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն34 968 մարդ (2008)
Ագլոմերացիա61 730
Ազգային կազմթուրքեր, հույներ, հայեր, քրդեր
Կրոնական կազմիսլամ, քրիստոնեություն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ266
Փոստային դասիչ10xxx
Ավտոմոբիլային կոդ10
Պաշտոնական կայքayvalik.gov.tr
Այվալըք (Թուրքիա)##
Այվալըք (Թուրքիա)

Այվալըք (թուրքերեն՝ Ayvalık, հուն․՝ Αϊβαλί), նախկինում կիրառելի է եղել նաև քաղաքի հունական անվանումը Կիդոնիես (հուն․՝ Κυδωνίαι), մերձափնյա քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բալըքեսիրի մարզում։ Մինչ թուրք- հունական բնակչության տեղափոխումը, քաղաքը մեծապես բնակեցված է եղել էթնիկ հույներով։ XIX դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 20 000 մարդ, որից միայն 2%-ն են եղել թուրքերը[1]։ Այսօր Այվալըքը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։

Քաղաքի անվանումը և հունարեն, և թուրքերեն առաջացել է սերկևիլ (այվա) անվանումից։ Քաղաքում հիմնականում աճեցվում է սերկևիլ։ Քաղաքի շրջակայքում ժամանակին աճեցվել է նաև ձիթատու ծառեր և խաղող, որից պատրաստված գինին հայտնի է ողջ Թուրքիայում։ Քաղաքում արտադրվում է նաև աղ և օճառ։

1912 թվականին Այվալըքում բնակվել են հույներ` 46130 մարդ և թուրքեր` 89 մարդ[2]։ Ներկայումս քաղաքում բնակվում են նաև հայեր և քրդեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «net.net — One of the Internet's premiere addresses». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվալըք» հոդվածին։