Այբոլիտ (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այբոլիտ
ռուս.՝ Айболит
Տեսակբանաստեղծություն և հեքիաթ
Ժանրհեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԿոռնեյ Չուկովսկի
Բնագիր լեզուռուսերեն
ԿերպարներԱյբոլիտ
Հրատարակվել է1929

Այբոլիտ, Կոռնեյ Չուկովսկու մանկական հեքիաթ է։ Հեղինակի ամենահայտնի մանկական բանաստեղծություններով տեղծագործություններից մեկն է։ Այն տպագրվել է 1929 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Այբոլիտը գնում է Աֆրիկա, Լիմպոպո գետի մոտակայքեր, հիվանդ կենդանիներին բուժելու համար։ Գայլերը, մի կետ ու արծիվները օգնում են նրան ճանապարհին։ 10 օրվա աշխատանքի արդյունքում Այբոլիտը հաջողությամբ բուժեց բոլոր հիվանդներին։ Որպես դեղամիջոցներ հայտնվում են, մասնավորապես, շոկոլադ և գոգոլ-մոգոլ։

Էկրանացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ֆիլմ «Բժիշկ Այբոլիտ»
  • «Այբոլիտ-66»
  • «Այբոլիտ և Բարմալեյ»
  • մուլտֆիլմ «Բժիշկ Այբոլիտ»

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բանաստեղծական հեքիաթից, Չուկովսկին գտեց նաև արձակագիր պատմվածքային հեքիաթ «Բժիշկ Այբոլիտ», գրված Հյու Լոֆթինգի (անգլ.՝ Hugh John Lofting) բժիշկ Դուլիթլի (անգլ.՝ Doctor Dolittle) մասին վեպերի վրա[1]։

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքիի մանկական հիվանդանոցը կրում է Այբոլիտի աունը[2]։

Հայերեն թարգմանությունը կատարեց Մկրտիչ Կորյունը[3]։

Հեքիաթը հաջախ բեմադրվել է, նաև Հայաստանում։ Վանաձորում դրամատիկական թատրոնը բեմադրեց Էլֆիք Զոհրաբյանի` նոր մեկնաբանությամբ գրված «Բժիշկ Այբոլիտ» պիեսը ըստ համանուն հեքիաթի[4], իսկ Երևանում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համլետ Մելիքյան (09 11 2016). ««Բժիշկ Այբոլիտը», ավելի ճիշտ` «Այբոլիտը», մասնակի գրագողության արգասիք է». Մամուլի խոսնակ. Վերցված է 27 12 2017-ին.
  2. «Բուժքույրը ջեռակով այրել է նորածնի հետույքը». henaran.am. 09 11 201. Վերցված է 27 12 2017-ին.
  3. «Բժիշկ Այբոլիտ ։ Ըստ Գյու Լոֆտինգի / Կ. Չուկովսկի ; Թարգմ.՝ Մ. Կորյուն ; Խմբ.՝ Ռ.Հ. Քալաշյան; Նկ. Ֆ.Ա. Գուլանյան». ԵՊՀ Գրադարանի քարտարան. Վերցված է 27 12 2017-ին.(չաշխատող հղում)
  4. «Էլֆիք Զոհրաբյան». Գրական կամուրջ. 10 7 2013. Վերցված է 27 12 2017-ին.
  5. «Ռուսական թատրոնն Ամանորին պատրաստել է «Բժիշկ Այբոլիտ» ներկայացումը». panarmenian.net. 20 12 2012. Վերցված է 27 12 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]