Ամստերդամ-Հռենոս ջրանցք
Ամստերդամ-Հռենոս ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Նիդերլանդներ |
Գետաբերան | Վաալ |
Ամստերդամ-Հռենոս ջրանցք[1] (հոլ.՝ Amsterdam-Rijnkanaal), ջրանցք Նիդեռլանդներում, որը Ամստերդամը կապում է Հռենոսի հիմնական նավարկելի ճանապարհին։ Ջրանցքը հանդիսանում է կարևոր նավարկելի զարկերակ Ամստերդամ նավահանգստի և Գերմանիայի Ռուր շրջանի միջև, ինչպես նաև օգտագործվում է երկրի արևմտյան հատվածը ջրային ռեսուրսներով ապահովելու համար։
Ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամստերդամյան Էյ նավահանգստից Բրյուկելեն քաղաք ջրանցքը գնում է դեպի հարավ, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում Ուտրեխտ քաղաքով։ Դրանից հետո ջրանցքը միանում է Մերվեդե ջրանցքին, Վեյկ-բեյ-Դյուրստեդե քաղաքի մոտ խաչվում է Լեկ գետի, այնուհետև Լինգե գետի հետ և Թիլ քաղաքից ոչ հեռու մոտենում է Վաալ գետ[2] ին։ Ջրանցքի լայնությունը 100-ից 120 մետր է, խորությունը՝ մինչև 6 մետր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1892 թվականին կառուցված Մերվեդե ջրանցքը (Ամստերդամից՝ Գորինխեմ) այլևս չէր բավարարում ավելացվող բեռնափոխադրումների ծավալների պահանջներին, որոշվում է կառուցել նոր ջրանցք։ Դիտարկվում է երեք նախագիծ, որոնցից 1930 թվականին ընտրվում է Ա․ Մյուսսերտի[3] նախագիծը։ Համապատասխան օրենքը ընդունվում է 1931 թվականին, սակայն իրագործումը հետաձգվում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի պատճառով։ Ամստերդամի և Ուտրեխտի միջև գոյություն ունեցող ջրային ուղին լայնացվում է, իսկ ջրանցքի հարավային հատվածը նորից է փորվում։
Ջրանցքի բացումը տեղի է ունեցել 1952 թվականի մայիսի 21-ին, 1965-1981 թվականներն ջրանցքը կատարելագործվել է։
Շլյուզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շլյուզներ արքայադուստր Մարիի (Ռավենսվայ)
- Շլյուզներ արքայադուստր Իռենի (Վեյկ-բեյ-Դյուրստեդե)
- Շլյուզներ արքայազն Բեռնարդի (Թիլ)
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամստերդամում ջրանցքի տակով է անցնում Պիտ Հեյն (Piet Heintunne) թունելը, բացի այդ ջրանցքի վրա կառուցվել են շատ կամուրջներ, դրանց թվում՝
- Ամստերդամսեբրյուգ (Amsterdamsebrug)
- Կամուրջ A1 մայրուղի
- Դե Մերնբյուրգ (De Meernbrug)
- Հոգեվեյդեբրյուգ (Hogeweidebrug)
- Կամուրջ արքայազն Կլաուսի (Prins Clausbrug)
- Կամուրջ մայրուղի A27
- Կամուրջ մայրուղի A15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.davidrumsey.com/luna/servlet/view/search?q=author=%22USSR%20(Union%20of%20Soviet%20Socialist%20Republics).%22
- ↑ https://datasets.iisg.amsterdam/dataset.xhtml?persistentId=hdl:10622/RPBVK4
- ↑ http://library.deakin.edu.au/search~S1*eng?/dMayors/dmayors/1%2C75%2C109%2CB/frameset&FF=dmayors&6%2C%2C16
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Amsterdam-Rijnkanaal» (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.