Jump to content

Ամստերդամ-Հռենոս ջրանցք

Ամստերդամ-Հռենոս ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Նիդերլանդներ
ԳետաբերանՎաալ
52°09′08″N 5°00′23″E / 52.152222222222°N 5.0063888888889°E / 52.152222222222; 5.0063888888889
Քարտեզ
Քարտեզ

Ամստերդամ-Հռենոս ջրանցք[1] (հոլ.՝ Amsterdam-Rijnkanaal), ջրանցք Նիդեռլանդներում, որը Ամստերդամը կապում է Հռենոսի հիմնական նավարկելի ճանապարհին։ Ջրանցքը հանդիսանում է կարևոր նավարկելի զարկերակ Ամստերդամ նավահանգստի և Գերմանիայի Ռուր շրջանի միջև, ինչպես նաև օգտագործվում է երկրի արևմտյան հատվածը ջրային ռեսուրսներով ապահովելու համար։

Ամստերդամ-Հռենոս ջրանցքի քարտեզ

Ամստերդամյան Էյ նավահանգստից Բրյուկելեն քաղաք ջրանցքը գնում է դեպի հարավ, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում Ուտրեխտ քաղաքով։ Դրանից հետո ջրանցքը միանում է Մերվեդե ջրանցքին, Վեյկ-բեյ-Դյուրստեդե քաղաքի մոտ խաչվում է Լեկ գետի, այնուհետև Լինգե գետի հետ և Թիլ քաղաքից ոչ հեռու մոտենում է Վաալ գետ[2] ին։ Ջրանցքի լայնությունը 100-ից 120 մետր է, խորությունը՝ մինչև 6 մետր։

Երբ 1892 թվականին կառուցված Մերվեդե ջրանցքը (Ամստերդամից՝ Գորինխեմ) այլևս չէր բավարարում ավելացվող բեռնափոխադրումների ծավալների պահանջներին, որոշվում է կառուցել նոր ջրանցք։ Դիտարկվում է երեք նախագիծ, որոնցից 1930 թվականին ընտրվում է Ա․ Մյուսսերտի[3] նախագիծը։ Համապատասխան օրենքը ընդունվում է 1931 թվականին, սակայն իրագործումը հետաձգվում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի պատճառով։ Ամստերդամի և Ուտրեխտի միջև գոյություն ունեցող ջրային ուղին լայնացվում է, իսկ ջրանցքի հարավային հատվածը նորից է փորվում։

Ջրանցքի բացումը տեղի է ունեցել 1952 թվականի մայիսի 21-ին, 1965-1981 թվականներն ջրանցքը կատարելագործվել է։

  • Շլյուզներ արքայադուստր Մարիի (Ռավենսվայ)
  • Շլյուզներ արքայադուստր Իռենի (Վեյկ-բեյ-Դյուրստեդե)
  • Շլյուզներ արքայազն Բեռնարդի (Թիլ)
Արքայադուստր Մարիի շլյուզ

Ամստերդամում ջրանցքի տակով է անցնում Պիտ Հեյն (Piet Heintunne) թունելը, բացի այդ ջրանցքի վրա կառուցվել են շատ կամուրջներ, դրանց թվում՝

  • Ամստերդամսեբրյուգ (Amsterdamsebrug)
  • Կամուրջ A1 մայրուղի
  • Դե Մերնբյուրգ (De Meernbrug)
  • Հոգեվեյդեբրյուգ (Hogeweidebrug)
  • Կամուրջ արքայազն Կլաուսի (Prins Clausbrug)
  • Կամուրջ մայրուղի A27
  • Կամուրջ մայրուղի A15

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.davidrumsey.com/luna/servlet/view/search?q=author=%22USSR%20(Union%20of%20Soviet%20Socialist%20Republics).%22
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2025-08-18-ին. Վերցված է 2021-08-11-ին.
  3. http://library.deakin.edu.au/search~S1*eng?/dMayors/dmayors/1%2C75%2C109%2CB/frameset&FF=dmayors&6%2C%2C16

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]