Ամնեսթի ինթերնեյշնլ
Ամնեսթի ինթերնեյշնլ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կարգախոս | Val més encendre una espelma que maleir per sempre la foscor, Mieux vaut allumer une bougie que maudire les ténèbres, Better to light a candle than curse the darkness, Es ist besser, eine Kerze anzuzünden, als die Dunkelheit zu verfluchen և ان تشعل شمعة خير من ان تلعن الظلام |
Հիմնադրված | մայիսի 28, 1961 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն |
Կամավորներ | 7 000 000[1][2] |
Հիմնադիր | Փիթեր Բենենսոն |
Պարգևներ | |
Կայք | amnesty.org(անգլ.)(ֆր.)(իսպ.)(արաբ.) |
Ամնեսթի ինթերնեյշնլ (անգլ.՝ Amnesty International), Մեծ Բրիտանիայում գտնվող միջազգային հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է մարդու իրավունքների խախտման հետ առնչվող խնդիրներով։ Ըստ կազմակերպության՝ այն ունի ավելի կան 10 միլիոն անդամ և աջակից[6]։ Կազմակերպության հայտարարված առաքելությունն է պայքարել «այնպիսի աշխարհի համար, որտեղ յուրաքանչյուր անձ վայելում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքները»[7]։ Կազմակերպությունը զգալի դեր է խաղացել մարդու իրավունքների հարցերում, քանի որ ԶԼՄ-ները և համաշխարհային առաջնորդները հաճախակի հղում են անում կազմակերպությանը[8][9]։
Ամնեսթի ինթերնեյշնլը հիմնադրվել է Լոնդոն 1961 թվականին իրավաբան Փիթեր Բենենսոնի կողմի[10]։ Սկզբում կենտրոնանալով խղճի բանտարկյալների վրա՝ Ամնեսթի ինթերնեյշնլը 1970-ականներին՝ Շոն Մաքբրայդի և Մարտին Էնալսի ղեկավարությամբ, ընդլայնել է իր շրջանակը՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդարադատության սխալները և խոշտանգումները։ 1977 թվականին կազմակերպությունը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[11]։ 1980-ականներին գլխավոր քարտուղարը Թոմաս Համմարբերգն էր, 1990-ականներին՝ Պիեռ Սանեն, 2000-ականներին՝ Իրեն Խանը։
Ամնեսթի ինթերնեյշնլը հանդես է գալիս մարդու իրավունքների ոտնահարման դեմ և կոչ է անում երկրներին հետևել միջազգային իրավունքին և ստանդարտներին։ Այն փորձում է հասարակական կարծիքի մոբիլիզացիայի միջոցով ճնշում գործադրել կառավարությունների վրա, որտեղ չարաշահումներ են տեղի ունենում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.amnesty.org/en/get-involved/join/
- ↑ https://www.amnesty.be/amnesty/qui-sommes-nous
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1977/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «Who we are». Amnesty International. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Amnesty International's Statute». Amnesty International. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Wong, Wendy (2012). Internal Affairs: How the Structure of NGOs Transforms Human Rights. Cornell University Press. էջ 84. doi:10.7591/j.cttq43kj (inactive 2024 թ․ հունվարի 31). ISBN 978-0-8014-5079-2. JSTOR 10.7591/j.cttq43kj.8.
{{cite book}}
: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link) - ↑ Srivastava, Swati (2022), «Shadowing for Human Rights through Amnesty International», Hybrid Sovereignty in World Politics, Cambridge University Press, էջեր 185–228, doi:10.1017/9781009204453.007, ISBN 978-1-009-20445-3
- ↑ Benenson, Peter (1961 թ․ մայիսի 28). «The Forgotten Prisoners». The Observer. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 1977 – Presentation Speech». Nobel Prize.
- ↑ «About Amnesty International». Amnesty International. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.