Ամմանի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամմանի մարզ
արաբ․՝ محافظة العاصمة‎‎
ԵրկիրՀորդանան Հորդանան
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էՀորդանան
Ներառում է9 շրջաններ
ՎարչկենտրոնԱմման
Խոշորագույն քաղաքԱմման
ՆահանգապետՅասիր Ալ-Ադուան
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2015)
4 007 526 (1-ին տեղ)
Խտություն528.7
Կրոնական կազմԻսլամ
Տարածք7 579 կմ²  (3-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 1050 մ մ
 780 մ մ
Սահմանակցում էԶարքայի մարզ և Մաանի մարզ
ISO 3166-2 կոդJO-AM
Հեռախոսային կոդ+962(6)

Ամմանի մարզ կամ Մայրաքաղաքային մարզ (արաբ․՝ محافظة العاصمة‎‎)՝ մուհաֆազա Հորդանանի կենտրոնական հատվածում։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը համարվում է Ամման քաղաքը, որը նաև հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաքը։ Տարածքը կազմում է 7579 կմ²։ Այդ ցուցանիշով Ամմանի մարզը Հորդանանում գտնվում է 3-րդ տեղում։

Բնակչության թվով Ամմանի մարզը հանդիսանում է ամենաշատ բնակեցված մարզը Հորդանանում։ Հորդանանի 2015 թ. մարդահամրի համաձայն՝ Ամմանի մարզի բնակչությունը գերազանցում է 4 միլիոնը, որոնց մոտ 36%-ը (1.45 միլիոն) օտարերկրացիներ են։ Բնակչության աճի և օտարեկրացիների մեծ թվի պատճառը հարևան երկրներից փախստականների ներհոսքն է երկիր[1]։ Մարզում բնակչության միջին խտությունը՝ 528.7 մարդ/կմ²։ Մարզի պաշտոնական լեզուն, ինչպես Հորդանանի մյուս մարզերում համարվում է արաբերենը։ Սուննի իսլամը համարվում է մարզի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավանվող կրոնը։

Մարզն իր հերթին բաժանվում է 9 շրջանների։ Հարավում սահմանակցում է Մաանի մարզին, հարավ-արևմուտքում՝ Քարաքի մարզին, արևմուտքում՝ Մադաբայի մարզին, Ջարաշի մարզին սահմանակցում է հյուսիս-արևմուտքում, իսկ հյուսիսում՝ Զարքայի մարզին։ Ունի նաև սահման Սաուդյան Արաբիայի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն Ղազալի արձաններից մեկը (մ.թ.ա. 7250 թ.), համարվում է աշխարհի հնագույն մարդակերպ արձաններից

Ամմանի մարզի տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներից։ Մարզի տարածքում՝ Այն Ղազալ բնակավայրի մոտակայքում, հայտնաբերվել են մոտ մ.թ.ա. 7250 թվականին թվագրվող հին քաղաքակրթությունների մնացորդներ, որոնք Մերձավոր Արևելքի ամենամեծ նախապատմական հուշարձաններերից են։

Ամմանը, որն այն ժամանակ կոչվում էր Ռաբաթ Ամմոն, ամմոնացիների թագավորության մայրաքաղաքն էր։ Հելլենիստական և հռոմեական շրջանում քաղաքը կոչվում էր Ֆիլադելֆիա, և հանդիսանում էր հռոմեական Դեկապոլիսի 10 քաղաքներից մեկը։ Արաբական նվաճումներից հետո քաղաքը կրկին սկսեց կոչվել Ամման։

Դրանից հետո Ամմանի մարզի տարածքը դարեր շարունակ եղել է Օմայյան, Աբբասյան, Ֆաթիմյան խալիֆայությունների, Այյուբյան սուլթանության, մամլուքների պետության, Օսմանյան կայսրության մի մասը։ 1921 թվականից Անդրհորդանանի էմիրության, 1946 թվականից՝ անկախ թագավորության մայրաքաղաքն է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Census results 2015, published by the Department of Statistics» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.