Jump to content

Զարքայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարքայի մարզ
արաբ․՝ محافظة الزرقاء
ԵրկիրՀորդանան Հորդանան
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էՀորդանան
Ներառում է3 շրջաններ
ՎարչկենտրոնԶարքա
Խոշորագույն քաղաքԶարքա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2015)1 364 878
Խտություն199.9
Կրոնական կազմԻսլամ
Տարածք4 761 կմ²
Սահմանակցում էԱլ-Մաֆրակի մարզ, Ամմանի մարզ, Ջարաշի մարզ և Balqa Governorate?
ISO 3166-2 կոդJO-AZ
Հեռախոսային կոդ+962(5)
31°50′00″N 36°50′00″E / 31.8333°N 36.8333°E / 31.8333; 36.8333
Հալլաբաթ պալատը

Զարքայի մարզ կամ Ազ-Զարկայի մարզ(արաբ․՝ محافظة الزرقاءմուհաֆազա Հորդանանում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Ամմանից հյուսիս-արևելք։ Հյուսիսից սահմանակցում է Ալ-Մաֆրակի, հարավից՝ Ամմանի, արևմուտքից՝ Բալքայի և Ջարաշի մարզերին, իսկ արևելքից սահման ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Զարքան է։ Տարածքը կազմում է 4761 կմ²։

«Զարքա» բառը ծագում է աքքադերեն «զար» (ջուր) և «քի» (տարածք, շրջան) բառերից։ Աքքադցիներն այսպես են անվանել Զարքա գետի շրջանը, իսկ գետն անվանել են Մեծ գետ կամ Կոկորդիլոսների գետ։ Հետագայում տարբեր մշակույթների ազդեցության տակ քաղաքի և տարածաշրջանի անունը փոխվել է դառնալով Զարքա կամ Զարկա (արաբ․՝ الزرقاء), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է կապույտ։ Հորդանանցիների շրջանում նաև տարածված է ez-Zergā կամ ez-Zer'a արտասանության ձևերը։

Ազրաքի ամրոցը

Զարքայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Մարզի տարածքը տարբեր ժամանակներում եղել է Ամմոնի, Նաբաթեայի թագավորությունների կազմում, այնուհետև ընկել է հռոմեական տիրապետության տակ։ 7-րդ դարում մարզի տարածքը մտել է Օմայյան խալիֆայության կազմի մեջ։ Զարքայի մարզի տարածքում են գտնվում մի շարք պալատներ, ինչպիսիք են Հալլաբաթ պալատը, Կասր Ամրան, Կասր Շաբիբը, Ազրաքի ամրոցը, որոնք կառուցվել են դեռևս նաբաթեացիների կողմից, և հետագայում օգտագործվել են՝ որպես օմայյան խալիֆների նստավայրեր։

Կասր Ամրա
Հիջազի երկաթուղու Զարքայի կայարանը

20-րդ դարի սկզբին օսմանյան իշխանությունների կողմից Հիջազի երկաթուղու կառուցումից հետո, Զարքան դարձել է կարևոր տրանսպորտային հանգույց և սկսել զարգանալ։ Անդրհորդանանի էմիրության ստեղծումից հետո մարզի տարածքում են տեղակայվել Հորդանանի զինված ուժերի մի շարք կարևոր ռազմաբազաներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազրաքի ճահիճները

Զարքայի մարզի տարածքը մեծամասամբ հանդիսանում է Սիրիական անապատի մի մասը։ Մարզի արևմտյան հատվածը գտնվում է Զարքա գետի ավազանում և խիտ բնակեցված է։ Մարզի արևելքում՝ Ազրաք քաղաքի մոտակայքում է գտնվում Ազրաքի ճահիճներ պետական արգելոցը, որն իրենից ներկայացնում է տարածաշրջանի համար բացառիկ օազիս, որը կարևոր նշանակություն է ունեցել չվող թռչունների համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսեյֆա քաղաքը

2004 թ. մարդահամարի համաձայն՝ Զարքայի մարզի բնակչությունը կազմել է 764,650 մարդ, որոնց 97%-ը եղել են Հորդանանի քաղաքացիներ։ 2010 թվականին բնակչության մոտավոր թիվը եղել է 910000 մարդ։ 2015 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 1,364,878 մարդ[1]։ Մարզի երկու խոշոր քաղաքներն են Զարքան և Ռուսեյֆան, որոնք Հորդանանի համապատասխանաբար 2-րդ և 4-րդ խոշոր քաղաքներն են համարվում։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարքայի մարզը բաժանվում է 3 շրջանների՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.