Ամիրյան փողոց (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)
Ամիրյան փողոց | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 900[1] |
Սկիզբ | Հանրապետության հրապարակ |
Ավարտ | Սարյան փողոց |
Նախկին անվանում | Նազարովսկայա Վռամշապուհի |
Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատում է Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։
Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։
Նշանակալի օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիրյան 2 — Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը։ 2010-ականներին քանդվել է, բացառությամբ ճակատային պատի մի մասի։
Ամիրյան 6 — Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի շենքը։ Կառուցվել է 1898 թվականին՝ Վասիլի Միրզոյանի նախագծով։ 1902-1905 թվականներին կառուցվել է երկրորդ հարկը և աջ կողմում ընդլայնվել։
Ամիրյան 9 — Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց։ Նախկինում նրա տեղում կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է 1939 թվականին խորհրդային իշխանությունների հրամանով։
Ամիրյան 26 — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի նախկին շենքը (Ամիրյան 6)
-
1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
-
Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի շենքը (Ամիրյան 9)
-
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (Ամիրյան 26)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։