Jump to content

Ամամի Օշիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամամի Օշիմա
Տեսակկղզի
ԵրկիրՃապոնիա
Վարչատարածքային միավորŌshima district? և Amami?
ՏեղադրությունԿագոշիմա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Մասն էAmami Islands? և Amami-Ōshima Island, Tokunoshima Island, northern part of Okinawa Island, and Iriomote Island?
Մակերես712,35
Քարտեզ
Քարտեզ

Օշիմա (ճապ.՝ 大島 Օ:շիմա, «Մեծ կղզի»), նաև Ամամի Օշիմա (ճապ.՝ 奄美大島 Ամամի-Օ:շիմաа, «Ամամիի մեծ կղզի»), Ռյուկյու կղզեխմբի Ամամի կղզեխմբի կղզի Արևելաչինական ծովում[1][2][3]։ Պատկանում է Ճապոնիային[4][5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն մտնում է Կագոշիմա պրեֆեկտուրայի կազմում։ Կղզու մակերեսը կազմում է 712,35 կմ²։ Տեղի կառավարումը բաժանվում է Ամամի քաղաքի և Օսիմ գավառի միջև։ Ամամի քաղաքը հիմնադրվել է 2006 թվականի մարտին՝ Նադձի քաղաքի Կաշարի ավանի և Սումիյո գյուղի հետ միավորման ճանապարհով։ Օշիմա գավառի կազմում են մտնում Տացուգո ավանը, Յամատո, Ուկեն գյուղերը և Սեթոութի ավանի մի հատվածը։

Առաջին անգամ Ամամի Օշիմա կղզին գրավոր աղբյուրներում հիշատակվել է 657 թվականին Նիհոն շյոկիի ճապոնական ժամանակագրությունում[6][7][8]։ Հին ժամանակներում կղզին կանգառ է հանդիսացել դեպի չինական Թան կայսրության (618-907) բակը ճանապարհորդող ճապոնական դեսպանների համար։ Դրանից հետո կղզին մի քանի հարյուրամյակի ընթացքում մոռացված է եղել, մինչև այն կրկին չի բացել Ռյուկյուի ֆեոդալներից (անձի) մեկը։ 15-րդ դարում Ամամի Օշիման ընդգրկվել է Ռյուկյու թագավորության կազմի մեջ։ 1609 թվականին Ռյուկյուն ենթարկվել է ճապոնական իշխանություն Սացումային, 1611 թվականին ճապոնացիները գրավել են Ամամի կղզին նույնպես։ 2001 թվականի դեկտեմբերի 22-ին կղզու մոտակայքում գտնվող ջրատարածությունում տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի նավի (որը քողարկվել էր ձկնորսանավի ներքո) և ճապոնական պարեկային մոտորանավակների բախում։ Արդյունքում հյուսիսկորեական նավը խորտակվել է՝ նավակողում առնվազն 15 մարդու հետ[9]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամամի Օշիմայի տնտեսությունը հիմնված է հիմնականում գյուղատնտեսության, տեղական արհեստների և զբոսաշրջության վրա։ Մշակվում են կաղամբ, բրինձ և շաքարեղեգ։ Մեղմ կլիման թույլ է տալիս տարվա ընթացքում երկու անգամ բերքահավաք անել։ Արհեստներից առավել հետաքրքրություն է ներկայացնում ձեռքի եղանակով այստեղ արտադրվող բարձր որակի մետաքսը։

Կղզու վրա տեղակայված է Ամամի օդանակավակայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Teikoku's Complete Atlas of Japan, Teikoku-Shoin Co., Ltd., Tokyo, 4-8071-0004-1
  2. Ito, H. (2014 թ․ փետրվարի 1). «Endangered whale captured on film off Amami-Oshima». Asahi Shimbun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  3. Miyazaki N, Nakayama K (1989). «Records of Cetaceans in the Waters of the Amami Island». Memoirs of the National Science Museum (ճապոներեն). National Museum of Nature and Science, Museum of History and Folklore in Kasari. էջեր 235–249. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին – via CiNii.
  4. Watari Y, Yamada F, Sugimura K, Takatsuki S (2006). «Direct and indirect effects of an alien mongoose (Herpestes javanicus) on the native animal community on Amami-Oshima Island, southern Japan, as inferred from distribution patterns of animals» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Shirakihara M, Yoshida H, Yokochi H, Ogawa H, Hosokawa T, Higashi N, Kasuya T (2007 թ․ հուլիսի 1). «Current status and conservation needs of dugongs in southern Japan» (PDF). Marine Mammal Science. 23 (3): 694–706. doi:10.1111/j.1748-7692.2007.00123.x.
  6. «List of National and Quasi-national Parks». Ministry of the Environment, Government of Japan. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  7. Lewis MP; Simons GF; Fennig CD, eds. (2015). «Amami-Oshima, Northern». Ethnologue: Languages of the World (18th ed.). Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  8. Lewis MP; Simons GF; Fennig CD, eds. (2015). «Amami-Oshima, Southern». Ethnologue: Languages of the World (18th ed.). Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  9. "Suspected NK Spy Ship Sunk in East China Sea". The Chosun Ilbo, 23 декабря 2001
  • Eldridge, Mark. The Return of the Amami Islands: The Reversion Movement and U.S.–Japan Relations. Levington Books (2004) 0739107100
  • Hellyer. Robert. Defining Engagement: Japan and Global Contexts, 1640–1868. Harvard University Press (2009) 0674035771
  • Turnbull, Stephen. The Most Daring Raid of the Samurai. Rosen Publishing Group (2011) 978-1448818723
  • Ravina, Mark. The Last Samurai: The Life and Battles of Saigo Takamori. Whiley (2011) 1118045564
  • Yeo, Andrew. Activists, Alliances, and Anti-U.S. Base Protests. Cambridge University Press. (2011) 1107002478

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամամի Օշիմա» հոդվածին։