Աճանան (լեռ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճանան (այլ կիրառումներ)
Աճանան | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Բարգուշատի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2393 մետր |
Աճանան, Թափասար, Տափասար, լեռնզազաթ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական մասում, Քաշունի գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2393 մետր բարձրության վրա[1][2]։
Հետաքրքիր տեսք ունի Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են Անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 205 — 992 էջ։