Աճական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճական (լատին․՝ augmentum), հնդեվրոպական լեզվաբանության մեջ այսպես է կոչվում արմատին կամ բառին, կամ սրանց կազմության մեջ ավելացող այն հնչյունը կամ հնչյունական տարրը, որը սովորաբար ունենում է անորոշ ծագում ու նշանակություն։ Այն կարող է իմաստային նոր երանգ հաղորդել բառին, երբեմն էլ՝ փոխել նրա իմաստը։ Աճականը ածանց կամ մասնիկ չէ, թեև որոշ պայմաններում նա կարող է այդպիսի նշանակություն ստանալ։ Այսպես, օրինակ, ըստ Հրաչյա Աճառյանի՝ ողբ, սուրբ, քարբ, քերբել բառերում «բ» տարրն աճական է[1]։ Աճականի կցման երևույթն անվանում է աճում։

Գրաբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում հանդես է գալիս մեծ մասամբ անցյալ կատարյալի եզակի թվի 3-րդ դեմքում, երբ բայը միավանկանում է (հմմտ. բերի, բերեր, բեր և եբեր, հատի, հատեր, հատ և եհատ

Ապառնին ևս միավանկ մնալով ստանում է աճական (օրինակ՝ դնեմ բայի ապառնին դից-ի փոխարեն լինում է եդից

Աճական հայերենում միավանկությունը և վանկազրկությունը վերացնելու միջոց էր։ Աճական են համարվում նաև արմատի վրա ավելացած բաղաձայնները հմմտ. (սեր (սերել) - սերմ, գող - գոդտ (գողտուկ), գադ - գաղտ, լի - լիր և այլն)։

Սեպագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերերեն, աքքադերեն, խեթերեն ձեռագրերի սեպագրերում, շատ գոյականներին նախորդում կամ հաջորդում է շումերերեն մի բառ, որը ծառայում է որպես աճական։ Այս աճականը ցույց է տալիս բառի պատկանելիությունը որոշակի սեմանտիկ խմբին[2]։ Այս աճականները չեն արտասանվել։ Շումերերենից տառադարձման ժամանակ, այս աճականները գրվում են վերին ինդեքսում՝ փոքրատառով։

Օրինակներ[2][3]՝

  • 𒁹(1 կամ m) արական անձնանունների համար
  • 𒊩(f) իգական անձնանունների համար
  • 𒄑 (GIŠ) ծառերի և փայտից պատրաստված ամեն ինչի համար
  • 𒆳 (KUR) պետությունների համար
  • 𒌷 (URU) քաղաքների համար
  • 𒇽 () մարդկանց և մասնագիտությունների համար
  • 𒇽𒈨𒌍(LÚ.MEŠ) ազգերի և մարդկանց խմբերի համար
  • 𒀭(DINGIR) կամ D աստվածների և այլ աստվածությունների համար
  • 𒂍(É) շինությունների և տաճարների համար
  • 𒀯(MUL) աստղերի և համաստեղությունների համար
  • 𒀀𒇉 (ÍD) վարչական տեքստերում՝ ջրանցքների և գետերի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  2. 2,0 2,1 Edzard, 2003
  3. Hayes, John L., "A Manual of Sumerian Grammar and Texts", Undena Publications, 2000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 267