Jump to content

Ակքան խոզանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակքան խոզանավոր
Ակքան խոզանավոր
Ակքան խոզանավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ակքան (Dipsacus)
Տեսակ Ակքան խոզանավոր (D. strigosus)
Միջազգային անվանում
Dipsacus strigosus

Ակքան խոզանավոր (լատին․՝ Dipsacus strigosus), ակքանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

50-150 սմ բարձրությամբ, կողավոր ցողունով, կոթունավոր տերևներով, գեղազարդային փշոտ երկամյա խոտաբույս է։ Գնդիկաձև ծաղկաբույլերում՝ գլխիկներում, հավաքված են մանր, սպիտակ և քառանդամ ծաղիկները։ Սրածայր, ատամնաեզր տերևները երկարավուն են։ Փաթաթոցի տերևիկները սուր են և նշտարաձև։ Պտուղը սերմնիկ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է թփուտներում և ցանքսերում։ Հանդիպում է Կոտայքի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են խոտային մասը (տերևները, ցողունները, ծաղիկները կամ ծաղկաբույլերը)։ Խոտային մասի եփուկն գործածում են ստամոքսի խոցի և ուռուցքների դեպքերում, ինչպես նաև մաշկային ուռուցքների բուժման համար (թրջոցների միջոցով)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան խոզանավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակքան խոզանավոր» հոդվածին։