A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում և այլն։ Հայկական ճարտարապետության մեջ ականթը կոչվում է նաև արջամագիլ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 221)։