Ակաբայի գրավում
Թվական | հուլիսի 6, 1917 |
---|---|
Մասն է | Արաբական հեղափոխություն |
Վայր | Ակաբա, Հորդանան |
Արդյունք | Բրիտանական ուժերի և արաբ հեղափոխականների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն Հիջազ | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Լոուրենս Արաբացի Աուդա իբու Տայի | անհայտ |
Կողմերի ուժեր | |
5 000 ռազմանավ | 1 կայազոր (300 մարդ) 1 հետևակային գումարտակ (450 մարդ) |
Ռազմական կորուստներ | |
2 ռազմանավ | 300 մահացած, 300 ռազմագերի |
Ընդհանուր կորուստներ |
Ակաբայի ճակատամարտ (արաբ․՝ معركة العقبة), Օսմանյան կայսրության կարմիրծովյան վերջին ռազմական հենակետի՝ Ակաբա նավահանգստի (ներկայումս գտնվում է Հորդանան պետության տարածքում) գրավումը բրիտանական ուժերի կողմից[1]։
Արաբական և բրիտանական միացյալ ուժերը ղեկավարում էին Լոուրենս Արաբը և Աուդա իբու Տային։ Ճակատամարտը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի մերձավորարևելյան ռազմաճակատում բռնկված Արաբական հեղափոխության շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդինայի վրա անհաջող հարձակումից հետո արաբ հեղափոխականները՝ Ֆեյսալ իբն Հուսեյնի գլխավորությամբ փոխել են ռազմարշավի ուղղությունը՝ որդեգրելով այլ մարտավարություն։ 1917 թվականի գարնանը արաբական ուժերը տեղափոխվում են հյուսիս և գրավում ժամանակակից Սաուդյան Արաբիայի կազմում գտնվող կարմիրծովյան Յանբու ալ-Բահր և ալ-Վաջհ քաղաքները։ Սակայն դաշնակից արաբներն ու բրիտանացիները չեն կարողանում համաձայնության գալ իրենց հետագա գործողությունների պլանավորման գործում։
Արաբական զորքերը մի շարք հարձակումներ են սկսում Հիջազի երկաթգծի վրա։ Օսմանյան կայսրությունն ապստամբությունը սանձելու նպատակով Արաբական թերակղզի է ուղարկում թուրքական կայազորային բանակին։
Բրիտանական ուժերը որոշում են կայացրել հարձակվել Ակաբայի վրա։ Ակաբան Հորդանանի միակ նավահանգիստն էր և գտնվում էր թուրքական գերիշխանության տակ։ Այն կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ուներ Օսմանյան կայսրության համար, քանի որ համարվում էր թուրքերի վերջին ռազմական հենակետը Կարմիր ծովում։ Ակաբան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հանդիսանում էր, որպես Պաղեստինում պայքարող բրիտանական ուժերի դեմ հրետակոծող կայանք։ 1915 թվականին ծառայել է, որպես դաշնակիցների սուեզյան հարձակման ելակետ։
Ակաբայի ճակատամարտը սկսվեց 1917 թվականի ամռանը։ Հեղափոխական արաբները օսմանյան հարկային ծանր քաղաքականությունից և անկախ պետականության ստեղծման ծգտումից ելնելով ոտքի էին ելել պայքարի։ Նրանց կողքին էին բրիտանական կայազորները՝ Լոուրենս Արաբի գլխավորությամբ։
Դաշնակիցների բանակը հիմնականում կազմված էր բրիտանական արտադրության ռազմանավերից։ Մեծ Բրիտանիան նախահարձակ եղավ և վերջինիս 5000 նավից բաղկացած նավատորմը շուտով հատեց Կարմիր ծովն ու հասավ Ակաբայի ափերի մոտ։ Սկսվեց քաղաքի ռմբակոծությունը։ Օսմանյան կայսրությունը Ակաբա ուղարկեց 300 զինվորից կազմված մեկ ռազմական կայազոր և 450 զինվորից բաղկացած ևս մեկ հետևակային գումարտակ։ Արաբները օժանդակում էին բրիտանացիներին և շուտով վերջիններս լուրջ լուրջ ռազմավարական ձեռքբերումներ ունեցան։ 1917 թվականի հուլիսի 6-ին բրիտանացիները գրավեցին նավահանգիստը։ Դրանից հետո գնալով թուլացավ Օսմանյան կայսրության դիրքերը Հորդանանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tucker, Spencer (2005 թ․ հունվարի 1). Առաջին համաշխարհային պատերազմ (անգլերեն). ABC-CLIO. ISBN 9781851094202.