Ակաբայի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակաբայի գրավում
Արաբական հեղափոխություն
Lcamel.jpg
Լոուրենս Արաբացին ուղտի վրա
Թվական հուլիսի 6, 1917
Վայր Ակաբա, Հորդանան
Արդյունք Բրիտանական ուժերի և արաբ հեղափոխականների հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ Բրիտանիա Բրիտանական կայսրություն
Հիջազ Հիջազ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Մեծ Բրիտանիա Լոուրենս Արաբացի
Հիջազ Աուդա իբու Տայի
անհայտ
Կողմերի ուժեր
5 000 ռազմանավ 1 կայազոր (300 մարդ)
1 հետևակային գումարտակ (450 մարդ)
Կորուստներ
2 ռազմանավ 300 մահացած, 300 ռազմագերի

Ակաբայի ճակատամարտ (արաբ․՝ معركة العقبة‎‎), Օսմանյան կայսրության կարմիրծովյան վերջին ռազմական հենակետի՝ Ակաբա նավահանգստի (ներկայումս գտնվում է Հորդանան պետության տարածքում) գրավումը բրիտանական ուժերի կողմից[1]:

Արաբական և բրիտանական միացյալ ուժերը ղեկավարում էին Լոուրենս Արաբը և Աուդա իբու Տային: Ճակատամարտը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի մերձավորարևելյան ռազմաճակատում բռնկված Արաբական հեղափոխության շրջանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդինայի վրա անհաջող հարձակումից հետո արաբ հեղափոխականները՝ Ֆեյսալ իբն Հուսեյնի գլխավորությամբ փոխել են ռազմարշավի ուղղությունը՝ որդեգրելով այլ մարտավարություն: 1917 թվականի գարնանը արաբական ուժերը տեղափոխվում են հյուսիս և գրավում ժամանակակից Սաուդյան Արաբիայի կազմում գտնվող կարմիրծովյան Յանբու ալ-Բահր և ալ-Վաջհ քաղաքները: Սակայն դաշնակից արաբներն ու բրիտանացիները չեն կարողանում համաձայնության գալ իրենց հետագա գործողությունների պլանավորման գործում:

Արաբական զորքերը մի շարք հարձակումներ են սկսում Հիջազի երկաթգծի վրա: Օսմանյան կայսրությունն ապստամբությունը սանձելու նպատակով Արաբական թերակղզի է ուղարկում թուրքական կայազորային բանակին:

Բրիտանական ուժերը որոշում են կայացրել հարձակվել Ակաբայի վրա: Ակաբան Հորդանանի միակ նավահանգիստն էր և գտնվում էր թուրքական գերիշխանության տակ: Այն կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ուներ Օսմանյան կայսրության համար, քանի որ համարվում էր թուրքերի վերջին ռազմական հենակետը Կարմիր ծովում: Ակաբան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հանդիսանում էր, որպես Պաղեստինում պայքարող բրիտանական ուժերի դեմ հրետակոծող կայանք: 1915 թվականին ծառայել է, որպես դաշնակիցների սուեզյան հարձակման ելակետ:

Ակաբայի ճակատամարտը սկսվեց 1917 թվականի ամռանը: Հեղափոխական արաբները օսմանյան հարկային ծանր քաղաքականությունից և անկախ պետականության ստեղծման ծգտումից ելնելով ոտքի էին ելել պայքարի: Նրանց կողքին էին բրիտանական կայազորները՝ Լոուրենս Արաբի գլխավորությամբ:

Դաշնակիցների բանակը հիմնականում կազմված էր բրիտանական արտադրության ռազմանավերից: Մեծ Բրիտանիան նախահարձակ եղավ և վերջինիս 5000 նավից բաղկացած նավատորմը շուտով հատեց Կարմիր ծովն ու հասավ Ակաբայի ափերի մոտ: Սկսվեց քաղաքի ռմբակոծությունը: Օսմանյան կայսրությունը Ակաբա ուղարկեց 300 զինվորից կազմված մեկ ռազմական կայազոր և 450 զինվորից բաղկացած ևս մեկ հետևակային գումարտակ: Արաբները օժանդակում էին բրիտանացիներին և շուտով վերջիններս լուրջ լուրջ ռազմավարական ձեռքբերումներ ունեցան: 1917 թվականի հուլիսի 6-ին բրիտանացիները գրավեցին նավահանգիստը: Դրանից հետո գնալով թուլացավ Օսմանյան կայսրության դիրքերը Հորդանանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tucker Spencer (2005-01-01)։ Առաջին համաշխարհային պատերազմ (անգլերեն)։ ABC-CLIO։ ISBN 9781851094202