Jump to content

Ալտշտատեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
շվեյց. գերմ.՝ Altstätten
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքRheintal Constituency?
Մակերես39,11 կմ², 39,46 կմ²
ԲԾՄ465 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն11 730 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ071
Փոստային դասիչ9450
Ավտոմոբիլային կոդSG
Պաշտոնական կայքaltstaetten.ch(գերմ.)
Ալտշտատեն (Շվեյցարիա)##
Ալտշտատեն (Շվեյցարիա)

Ալտշտատեն (գերմ.՝ Altstätten SG), քաղաք և համայնք Շվեյցարիայի Սեն Գալեն կանտոնի Ռեյնտալ շրջանում, Ալպշտայն լեռան ստորոտին, Ավստրիայի հետ Շվեյցարիայի սահմանի մոտ։ Այստեղից է սկսվում երկաթուղու Ապենցելեր - Գայիս ճյուղը։

1897-ից 1973 թվականներին քաղաքում գործել է էլեկտրականությամբ աշխատող տրամվայ[2]. օպերատորը Rheintaler Vekehrsbetriebe ընկերությունն էր, որը նաև տրոլեյբուսներ է աշխատեցրել քաղաքում (1940-1977 թթ.)[3]: Ներկայումս Ալտշտատենում ավտոբուսներն են ծառայում որպես հասարակական փոխադրամիջոց։

Քաղաքի ու տարածաշրջանի բնակիչների, ինչպես նաև բազմահազար զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում Ալտշտատենում 1919 թվականից գործող Röllelibutzen-club-ի նախաձեռնությամբ ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող կառնավալային միջոցառումները, որոնց մասնակցում են նաև մերձակա բնակավայրերի երաժշտախմբեր։ Կառնավալի գագաթնակետը միջազգային շքերթն է, որի մասնակիցների թիվն անցնում է 30 հազարից։

Ալտշտատենը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 853 թվականին, Altsteti անվանաձևով:Բնակավայրին լայն ճանաչում են բերել մերձակայքում կառուցված բազմաթիվ միջնադարյան բերդերն ու ամրոցները, որոնք հայտնի են Schlosslandschaft Ober/Unterrheintal ընդհանուր անվանումով և ցրված են համեմատաբար ոչ մեծ շառավիղով (Ալտշտատենի հետ մեկտեղ ընդգրկում են Բագլախը, Բեռնեկը, Մարբախը)։ Դրանք ներառված են Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում[4]։

== Պատկերասրահ ==

Անվանի ալտշտատենցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալլուս Յակոբ Բաումգարտներ
Յասմին Հուտտեր
18-րդ դար
  • Յոհան Յակոբ Հալտիներ (ծնվել է 1728 թ., Ալտշտատենում – 1800) - ճարտարապետ[5]
  • Յոհան Լյուդվիգ Ամբյուլ (1750 – 1800 Ալտշտատենում) - մանկավարժ, գրչի ասպետ. շվեյցարացի գրող Ուլրիխ Բրեկերի աջակից ու հովանավոր[6]
  • Գալլուս Յակոբ Բաումգարտներ (1797 թ., Ալտշտատեն – 1869) - շվեյցարացի քաղաքական գործիչ[7]
19-րդ դար
  • Վիլհելմ Մատիաս Նաեֆ (1802 թ., Ալտշտատեն – 1881) - շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի յոթ հիմնադիր անդամներից մեկը (1848–1875 թթ.)
  • Կառլ Օյգեն Կել (1885 թ., Ալտշտատեն – 1961) - շվեյցարացի էքսպրեսիոնիստ նկարիչ
  • Ֆերդինանդ Գեռ (1896 – 1996 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի նկարիչ
20-րդ դար
  • Պաուլ Բաումգարտներ (1903 թ., Ալտշտատեն – 1976) - շվեյցարացի դաշնակահար
  • Յակոբ Ֆրոյնդ (ծնվ. 1946 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի քաղաքական գործիչ, երաժիշտ[8]
  • Գարդի Հուտտեր (ծնվ. 1953 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի ծաղրածու, կատակերգակ, երգիծաբան, դերասանուհի, կաբարեի արտիստուհի[9]
  • Մարսել Գիսլեր (ծնվ. 1960) - շվեյցարացի կինոռեսիսոր, սցենարիստ[10]
  • Յասմին Հուտտեր (ծնվ. 1978 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի քաղաքական գործիչ
Մարտին Ռեխշտայներ, 2015
Մարզիկներ
  • Իվոն Էլկուշ (ծնվ. 1968 թ., Ալտշտատեն) - հեծանվորդ, 1988 և 1992 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Նագվա Էլ Դեսուկի (ծնվ. 1971 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի կանոեիստ, օլիմպիական խաղերի մասնակից
  • Ռեմո Լյուտոլֆ (ծնվ. 1980 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի լողորդ, 2000 և 2004 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Մարտին Ռեխշտայներ - ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Buckley, Richard (2000). Tramways and Light Railways of Switzerland and Austria (2nd edition), p. 23. Gloucester, UK: Light Rail Transit Association. 0-948106-27-1.
  3. Murray, Alan (2000). World Trolleybus Encyclopaedia, pp. 72, 85. Yateley, Hampshire, UK: Trolleybooks. 0-904235-18-1.
  4. ISOS site accessed 8 December 2009
  5. German Wiki, Johann Jakob Haltiner
  6. German Wiki, Johann Ludwig Ambühl
  7. Catholic Encyclopedia (1913), Volume 2, Gallus Jacob Baumgartner retrieved 15 February 2019
  8. German Wiki, Jakob Freund
  9. IMDb Database retrieved 15 February 2019
  10. IMDb Database retrieved 15 February 2019

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտշտատեն» հոդվածին։