Ալտշտատեն (գերմ.՝ Altstätten SG), քաղաք և համայնք ՇվեյցարիայիՍեն Գալեն կանտոնի Ռեյնտալ շրջանում, Ալպշտայն լեռան ստորոտին, Ավստրիայի հետ Շվեյցարիայի սահմանի մոտ։ Այստեղից է սկսվում երկաթուղու Ապենցելեր - Գայիս ճյուղը։
1897-ից 1973 թվականներին քաղաքում գործել է էլեկտրականությամբ աշխատող տրամվայ[2]. օպերատորը Rheintaler Vekehrsbetriebe ընկերությունն էր, որը նաև տրոլեյբուսներ է աշխատեցրել քաղաքում (1940-1977 թթ.)[3]: Ներկայումս Ալտշտատենում ավտոբուսներն են ծառայում որպես հասարակական փոխադրամիջոց։
Քաղաքի ու տարածաշրջանի բնակիչների, ինչպես նաև բազմահազար զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում Ալտշտատենում 1919 թվականից գործող Röllelibutzen-club-ի նախաձեռնությամբ ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող կառնավալային միջոցառումները, որոնց մասնակցում են նաև մերձակա բնակավայրերի երաժշտախմբեր։ Կառնավալի գագաթնակետը միջազգային շքերթն է, որի մասնակիցների թիվն անցնում է 30 հազարից։
Ալտշտատենը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 853 թվականին, Altsteti անվանաձևով:Բնակավայրին լայն ճանաչում են բերել մերձակայքում կառուցված բազմաթիվ միջնադարյան բերդերն ու ամրոցները, որոնք հայտնի են Schlosslandschaft Ober/Unterrheintal ընդհանուր անվանումով և ցրված են համեմատաբար ոչ մեծ շառավիղով (Ալտշտատենի հետ մեկտեղ ընդգրկում են Բագլախը, Բեռնեկը, Մարբախը)։ Դրանք ներառված են Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում[4]։
== Պատկերասրահ ==
Յոհան Յակոբ Հալտիներ (ծնվել է 1728 թ., Ալտշտատենում – 1800) - ճարտարապետ [5]
Յոհան Լյուդվիգ Ամբյուլ (1750 – 1800 Ալտշտատենում) - մանկավարժ, գրչի ասպետ. շվեյցարացի գրող Ուլրիխ Բրեկերի աջակից ու հովանավոր[6]
Գալլուս Յակոբ Բաումգարտներ (1797 թ., Ալտշտատեն – 1869) - շվեյցարացի քաղաքական գործիչ[7]
19-րդ դար
Վիլհելմ Մատիաս Նաեֆ (1802 թ., Ալտշտատեն – 1881) - շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի յոթ հիմնադիր անդամներից մեկը (1848–1875 թթ.)
Կառլ Օյգեն Կել (1885 թ., Ալտշտատեն – 1961) - շվեյցարացի էքսպրեսիոնիստ նկարիչ
Ֆերդինանդ Գեռ (1896 – 1996 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի նկարիչ
20-րդ դար
Պաուլ Բաումգարտներ (1903 թ., Ալտշտատեն – 1976) - շվեյցարացի դաշնակահար
Յակոբ Ֆրոյնդ (ծնվ. 1946 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի քաղաքական գործիչ, երաժիշտ[8]
Գարդի Հուտտեր (ծնվ. 1953 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի ծաղրածու, կատակերգակ, երգիծաբան, դերասանուհի, կաբարեի արտիստուհի[9]
Մարսել Գիսլեր (ծնվ. 1960) - շվեյցարացի կինոռեսիսոր, սցենարիստ[10]
Յասմին Հուտտեր (ծնվ. 1978 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի քաղաքական գործիչ
Մարտին Ռեխշտայներ, 2015
Մարզիկներ
Իվոն Էլկուշ (ծնվ. 1968 թ., Ալտշտատեն) - հեծանվորդ, 1988 և 1992 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից
Նագվա Էլ Դեսուկի (ծնվ. 1971 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի կանոեիստ, օլիմպիական խաղերի մասնակից
Ռեմո Լյուտոլֆ (ծնվ. 1980 թ., Ալտշտատեն) - շվեյցարացի լողորդ, 2000 և 2004 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից