Jump to content

Ալմերիայի ալկասաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմերիայի ալկասաբա
իսպ.՝ Alcazaba de Almeria
Նկարագրություն
Տեսակհուշարձան, ամրոց, նկարահանման վայր, alcazaba?, alcazaba?, ֆորտիֆիկացիա, alcazaba? և թանգարան
ՀասցեCalle Almanzor s/n, 04002 Almería[1][2]
Վարչական միավորԱլմերիա[3][4][1][…]
Երկիր Իսպանիա[3][4][1][…]
Համալիրի մասSitio Arqueológico de Almería?[4]
Կազմված է մասերիցMurallas del Cerro de San Cristóbal?[4], Muralla urbana?, Q5575725? և Alcazaba de Almería?[4]
Կառուցված955 թվական
ԿառուցողԱբդ ար-Ռահման III
ՊատվիրողAbd-ar-Rahman III?
Ճարտարապետական ոճArt of Al-Andalus?
Կայքmuseosdeandalucia.es/web/conjuntomonumentallaalcazabaalmeria
Քարտեզ
Քարտեզ
 Alcazaba y Murallas del Cerro de San Cristóbal Վիքիպահեստում

Ալմերիայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Almeria) կամ Սան Կրիստոբալ բլրի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba del Cerro de San Cristóbal)[ն 1], ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Ալմերիա քաղաքում։ Հիմնադրվել է 955 թվականին Կորդովայի առաջին խալիֆ Աբդ ար-Ռահման III-ի կողմից[5]։ Շինության տարածքը կազմում է 35 000 մ2[6]: Տեղակայված է քաղաքի սահմանագծում։ Իսպանիայի ազգային հուշարձան է 1931 թվականից[6]։

Ալմերիա նավահանգստային քաղաքը, որ տեղակայված է Իսպանիայի հարավում, պատմականորեն եղել է առևտրական տեսակետից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող օբյեկտ[6]։ Տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի տիրապետությունը պատկանել է հռոմեացիներին, կարթագենացիներին, փյունիկեցիներին[6]։ Սակայն ամրոցի կառուցման գործում ամենամեծ ներդրումն ունեցել են մուսուլմանները։ «Ալկաբասա դե Ալմերիա» ամրոցը հիմնադրվել է 955 թվականին. սկզբում կառուցվել են պահակային աշտարակն ու ամրոցի պատերը։ Հետագայում ամրոցը դարձել է խալիֆի նստավայր։ Ծաղկում է ապրել հատկապես 11-րդ դարում՝ անկախ Ալմերիայի տայֆայի գահակալ Ալ-Ջայրանի կառավարման ժամանակ, երբ դարձել է առևտրական կենտրոն ողջ Անդալուզիայի համար[7].

Ամրոցն ունի մի քանի մակարդակներ[8]։ Ներքին մակարդակը ծառայել է որպես ռազմական ճամբար (ներկայում այնտեղ այգիներ են), միջինը տրամադրվել է խալիֆայությանը։ Մակարդակներն իրար միացված էին սանդուղքով[9]։ Ամրոցը տեղակայված է սեյսմավտանգ տարածաշրջանում։ Նրա գոյության ընթացքում այդ տարածքում բազմիցս տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք բացասաբար են անդրադարձել ամրոցի ենթակառուցվածքների վրա, որոնցից շատերը ներկայում ավերված են։ Մուսուլմանների կողմից կառուցված շինություններից մեր օրերում բարվոք վիճակում պահպանվել են միայն «Խալիֆի ջրհորները»։

1489 թվականին, երբ կաթոլիկները մուսուլմաններից գրավել են ալկասաբան, կառուցվել է ամրոցի վերին մակարդակը ռազմական կարիքների համար. այնտեղ տեղակայվել է հրետանին[8]։ 1524-1562 թվականներին ամրոցի տարածքում կառուցվել է գոթական ոճի մայր տաճար, որի համար հիմք է ծառայել լիովին վերակառուցված մզկիթը։ Ճարտարապետը եղել է Դիեգո դե Սիլոեն[6]։

Տարբեր տարիների ամրոցի տարածքում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, որոնցից են՝ «Կոնան-բարբարոսը» (1982), «Երբեք մի ասա «երբեք»» (1983), «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (1989) և այլն[10]։

  1. Ռազմական կառույց-հուշարձանի լրիվ անվանումն է՝ «Սան Կրիստոբալ բլրի ալկասաբա և պարիսպներ» (իսպ.՝ Alcazaba y Murallas del Cerro de San Cristóbal):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Open Data Portal of the Government of Andalucia
  2. Museos y Colecciones Museográficas de Andalucía
  3. 3,0 3,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  5. Крепость Алькасаба, Альмерия, Испания
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Замки Европы Руководство путешественнику Замок Алькасаба де Альмерия (Alcazaba de Almeria)
  7. «Замки Испании». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 «Об Андалусии » Провинция Альмерия » Альмерия » Алькасаба Альмерии — Алькасаба Альмерии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «La Alcazaba de Almería». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. The Triangle of Almeria’s Top Movie Filming Locations/ Cleopatra movie, King of Kings, Lawrence of Arabia and many more…

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմերիայի ալկասաբա» հոդվածին։