Ալմերիայի ալկասաբա
Ալմերիայի ալկասաբա իսպ.՝ Alcazaba de Almeria | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշարձան[1], ամրոց, filming location? և թանգարան |
Վարչական միավոր | Ալմերիա[1] |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Q8342535? և Q43159834? |
Կառուցված | 955 թվական |
Կառուցող | Աբդ ար-Ռահման III |
Ճարտարապետական ոճ | Islamic art of the Emirate and the Caliphate? |
Կոորդինատներ: 36°50′26.999988100009″ հս․ լ. 2°28′14.9999881″ ամ. ե. / 36.84083333002777749° հս․. լ. 2.470833330028° ավ. ե. | |
Alcazaba y Murallas del Cerro de San Cristóbal Վիքիպահեստում |
Ալմերիայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Almeria) կամ Սան Կրիստոբալ բլրի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba del Cerro de San Cristóbal)[ն 1], ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Ալմերիա քաղաքում: Հիմնադրվել է 955 թվականին Կորդովայի առաջին խալիֆ Աբդ ար-Ռահման III-ի կողմից[2]: Շինության տարածքը կազմում է 35 000 մ2[3]: Տեղակայված է քաղաքի սահմանագծում: Իսպանիայի ազգային հուշարձան է 1931 թվականից[3]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալմերիա նավահանգստային քաղաքը, որ տեղակայված է Իսպանիայի հարավում, պատմականորեն եղել է առևտրական տեսակետից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող օբյեկտ[3]: Տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի տիրապետությունը պատկանել է հռոմեացիներին, կարթագենացիներին, փյունիկեցիներին[3]: Սակայն ամրոցի կառուցման գործում ամենամեծ ներդրումն ունեցել են մուսուլմանները: «Ալկաբասա դե Ալմերիա» ամրոցը հիմնադրվել է 955 թվականին. սկզբում կառուցվել են պահակային աշտարակն ու ամրոցի պատերը: Հետագայում ամրոցը դարձել է խալիֆի նստավայր։ Ծաղկում է ապրել հատկապես 11-րդ դարում՝ անկախ Ալմերիայի տայֆայի գահակալ Ալ-Ջայրանի կառավարման ժամանակ, երբ դարձել է առևտրական կենտրոն ողջ Անդալուզիայի համար[4].
Ամրոցն ունի մի քանի մակարդակներ[5]: Ներքին մակարդակը ծառայել է որպես ռազմական ճամբար (ներկայում այնտեղ այգիներ են), միջինը տրամադրվել է խալիֆայությանը: Մակարդակներն իրար միացված էին սանդուղքով[6]: Ամրոցը տեղակայված է սեյսմավտանգ տարածաշրջանում: Նրա գոյության ընթացքում այդ տարածքում բազմիցս տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք բացասաբար են անդրադարձել ամրոցի ենթակառուցվածքների վրա, որոնցից շատերը ներկայում ավերված են: Մուսուլմանների կողմից կառուցված շինություններից մեր օրերում բարվոք վիճակում պահպանվել են միայն «Խալիֆի ջրհորները»:
1489 թվականին, երբ կաթոլիկները մուսուլմաններից գրավել են ալկասաբան, կառուցվել է ամրոցի վերին մակարդակը ռազմական կարիքների համար. այնտեղ տեղակայվել է հրետանին[5]: 1524-1562 թվականներին ամրոցի տարածքում կառուցվել է գոթական ոճի մայր տաճար, որի համար հիմք է ծառայել լիովին վերակառուցված մզկիթը: Ճարտարապետը եղել է Դիեգո դե Սիլոեն[3]:
Տարբեր տարիների ամրոցի տարածքում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, որոնցից են՝ «Կոնան-բարբարոսը» (1982), «Երբեք մի ասա «երբեք»» (1983), «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (1989) և այլն[7]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
- ↑ Крепость Алькасаба, Альмерия, Испания
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Замки Европы Руководство путешественнику Замок Алькасаба де Альмерия (Alcazaba de Almeria)
- ↑ Замки Испании
- ↑ 5,0 5,1 Об Андалусии » Провинция Альмерия » Альмерия » Алькасаба Альмерии — Алькасаба Альмерии
- ↑ La Alcazaba de Almería
- ↑ The Triangle of Almeria’s Top Movie Filming Locations/ Cleopatra movie, King of Kings, Lawrence of Arabia and many more…
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալմերիապեդիա․ Ալմերիայի ալկասաբա; almeriapedia.wikanda.es (իսպ.)
- Ալմերիայի ալկասաբան Իսպանիայում արաբների կողմից կառուցված մեծ միջնաբերդ է; culturiplan.com (իսպ.)
- Պատկերասրահ; spaincenter.org (իսպ.)
- Պատկերասրահ; flickr.com (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալմերիայի ալկասաբա կատեգորիայում։ |
|