Ալիա Բետ
Ալիա Բետ[1] (եբրայերեն՝ עלייה ב, լրիվ անվանումը՝ עלייה בלתי-לגאלית), հրեաների անօրինական (բրիտանական մանդատային իշխանությունների արգելքները շրջանցելով) հայրենադարձությունն Իսրայելի երկիր 1933-1948 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում նացիստների կողմից հետապնդվող հրեաներից շատերը ձգտում էին մեկնել Իսրայելի երկիր։ Բրիտանական իշխանությունների քաղաքականությունն ուղղված էր ներգաղթի սահմանափակմանը։ Օլիմների մի մասը երկիր է մուտք գործել ապօրինի։ Ի տարբերություն օրինական ներգաղթի, այս ալիան անվանվել է «Ալիա Բետ» եբրայերեն այբուբենի երկրորդ տառի անունով։ Այն կոչվել է նաև Հաապալա (եբրայերեն՝ העפלה, «հանդգնություն»)։ Փոփոխված տեսքով բառը վերցված է Աստվածաշնչից, որտեղ հրեաները «համարձակվում էին (մաապիլիմ) բարձրանալ լեռան գագաթը»՝ մտնելու Ավետյաց երկիր։
Անօրինական ներգաղթը կազմակերպել էին Հագանայի ստորաբաժանումը, որը կոչվում էր «Մոսադ լե-Ալիա Բեթ» և ազգային ռազմական կազմակերպությունը (Իրգուն), որն ստեղծվել էր Վլադիմիր Ժաբոտինսկու կողմնակիցների կողմից։ Հրեաների տեղափոխումը դեպի Պաղեստին իրականացվել է հիմնականում ծովային, իսկ ավելի փոքր չափով՝ ցամաքային ճանապարհով՝ Իրաքի և Սիրիայի տարածքով։
1939 թվականին, արաբների կողմից կազմակերպված հարձակումների և ջարդերի արդյունքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, բրիտանական իշխանությունները հրատարակել են «Սպիտակ գիրք», համաձայն որի՝ հետագա 5 տարիներին հայրենադարձությունը սահմանափակվում էր 75 հազար մարդով, որից հետո ենթադրվում էր, որ ընդհանրապես կդադարեցվի։ Բացի այդ, մանդատի ներքո գտնվող տարածքի 95%-ում արգելվում էր հրեաներին հող վաճառել։ Արդյունքում, ալիայի մեծ մասը դարձել է անօրինական։
Ընդունված է առանձնացնել «Ալիա Բետի» երկու փուլ․
- 1933-1942 թվականներ – Եվրոպայի հրեաներին բնաջնջումից փրկելու փորձեր,
- 1945-1948 թվականներ – տեղահանվածների ճամբարներում աշխատելու ջանքերը, որտեղ գտնվում էին Հոլոքոստը վերապրածները, որպեսզի կազմակերպեն նրանց վերաբնակեցումը Իսրայելում։ Ալիայի հետպատերազմյան ուղին նմանատիպ ճամբարներից անցնում էր նման ճամբարներից դեպի ամերիկյան հատվածի հավաքատեղիներից մեկը՝ Բադ Ռայխենհալ կամ Լայպհայմ, որտեղից փախստականները տարբեր երթուղիներով տեղափոխվում էին Էրեց Իսրայել։
Ամերիկյան, ֆրանսիական և իտալական իշխանությունները սահմանափակումներ չեն մտցրել ճամբարների միջև տեղաշարժվելու համար, սակայն անգլիացիներն ամեն կերպ արգելել են այդ շարժումը՝ սահմանափակումներ մտցնելով ճամբարներից տեղաշարժվելու և կազմակերպելով երկրի ծովային շրջափակում՝ կանխելով օլիմների մեկնումը իսրայելական հող։
1946 թվականին բրիտանական ՄԻ-6 գաղտնի ծառայությանը հանձնարարվել է դիվերսիաներ կազմակերպել անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավերի վրա։ 1947 թվականի փետրվարի 14-ին գործողությունը պաշտոնապես սկսվել է։ Բրիտանացի գործակալները նավերի վրա տեղադրել են ժամանակային մեխանիզմով մագնիսական ականներ։ 1947 թվականի ամռանը և 1948 թվականի սկզբին Իտալիայի նավահանգիստներում վնասվել է 5 նավ[2]։
Չնայած անօրինական ներգաղթի դեմ բրիտանական իշխանությունների պայքարին՝ 14 տարվա ընթացքում Պաղեստին է տեղափոխվել 110 հազար հրեա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Abraham Edelheit, 2018
- ↑ Элеонора Шифрин. «Британский терроризм против выживших в Катастрофе». МЫ ЗДЕСЬ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abraham Edelheit. Aliya Bet // History Of The Holocaust. — Routledge, 2018. — P. 179. — 548 p. — ISBN 0429962282
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aliyah Bet and Machal Virtual Museum
- «Aliyah During World War II and its Aftermath», Jewish Virtual Library
- United States Holocaust Memorial Museum — Aliyah Bet
- Aliyah Bet Voyages Aliyah Bet Project Aliyah Bet Voyages includes pictures and details of the boats of Aliyah Bet, ports of origin, dates of sailing, dates of arrival in Palestine and the number of immigrants on board.
|