Jump to content

Ալի իբն Յահյա ալ-Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի իբն Յահյա ալ-Արմանի
Ծնվել է9-րդ դար կամ անհայտ[1]
Մահացել է863[1]
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Ազգությունհայ
Կրոնիսլամ[1]
Մասնագիտությունռազմական գործիչ և wāli
Զբաղեցրած պաշտոններGovernor of Egypt for the Abbasid Caliphate? և Governor of Egypt for the Abbasid Caliphate?

Ալի իբն Յահյա ալ Արմանի (Ալի Արմանի, Ալի–իբն–Յահյաալ–Արմանի, Ալի որդի Հովհաննեսի, 9-րդ դար կամ անհայտ[1] - 863[1]), IX դարի հայկական ծագմամբ իսլամադավան ռազմական գործիչ, որը ներգրավված է եղել Բյուզանդական կայսրության դեմ մղվող արշավանքներին։ 852-862 թվականներին եղել է Տարսոն քաղաքի կառավարիչ՝ վարելով մի քանի արշավանքներ Բյուզանդական կայսրության մեջ։ 862 թվականին նշանակվել է Արմինիա կուսակալության կառավարիչ։ Սպանվել է 863 թվականին՝ բյուզանդացիների դեմ մղվող կռվի ժամանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր Ասիայում Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության սահմանագիծը, որն անցնում էր անտառապատ տարածքներով:

Պատմական որոշ աղբյուրների համաձայն, Ալին ունեցել է հայկական ծագումնաբանություն[2]։ 840 թվականին Ալին նշանակվել է Եգիպտոսի կառավարիչ՝ փոխարինելով այդ պաշտոնում Մալիկ իբն Քայդարին[3]։ Ավելի ուշ, նրան տրվել է Աբբասյան խալիֆայության սահմանին գտնվող Կիլիկիայում գտնվող արաբական զորքերի հրամանատար (վալի կամ ամիրա) (Բիլադ ալ Շամի ալ թուղուր)։ Ալին Բյուզանդական կայսրության սահմանին մոտ գտնվող Տարսոն քաղաքը դարձրել է իր նստավայր։ Նա եղել է Տարսոնի առաջին ամիրան։ Ալին ունեցել է լայն ինքնավարություն և կառավարչական հզոր լծակներ՝ այդուհանդերձ մնալով Աբբասյան խալիֆայության կենտրոնական կառավարության հպատակ[4]։ Ալին այդ պաշտոնում կառավարել է սկսած 852 թվականից մինչև 862 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ[5]։ Լինելով Աբբասյան խալիֆայության սահմանակից շրջանների ամիրա՝ Ալին մի քանի արշավանքներ է ձեռնարկել դեպի Տավրոսյան լեռներ, այնտեղից էլ բյուզանդահպատակ Անատոլիա։ Ալին ամառային արշավանքները կազմակերպել է 852-53, 853-54, 859-60 և 860-61 թվականին։ 856 թվականին մասնակցել է արաբների և բյուզանդացիների միջև տեղի ունեցած գերիների փոխանակմանը[6][7]։

862 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր թվականներին նա նշանակվել է Արմինիայի և Իրանական Ատրպատականի կուսակալ[8]։ Հաջորդ տարի Ալին իր 400 մարտիկների հետ մասին սպանվել է՝ բյուզանդացիների դեմ մղած ճակատամարտի ժամանակ[9]։ Գալով Մալաթիայի էմիրի թաղման արարողությանը՝ Ումար ալ Աքթան, ով նույն տարվա սեպտեմբեր ամսին մասնակցել է նաև Լալակաոնի ճակատամարտին, մեծապես տխրել է՝ լսելով Ալիի մահվան մասին։ Ալիի մահվան լուրը մեծ իրարանցում է առաջացրել Բաղդադի, Սամարայի և այլ քաղաքների բնակչության շրջանում։ Վերջիններս մտահոգված էին կառավարության հնարավոր թուլացմամբ[10]։

Ալիի որդին՝ Մուհամմադ իբն Ալի ալ Արմանին 871/2-872/3 կամ 873/4 թվականներին եղել է Տարսոնի ամիրա[5]։ Համաձայն 10-րդ դարի պատմիչ և աշխարհագետ Մասուդիի («Ոսկու դաշտեր», VIII.74–75), Մուհամմադը ունեցել է «լուսավորիչ մուսուլմանի» համբավ, ում նկարները ցուցադրվել են բյուզանդական եկեղեցիներում՝ ի նշան ամիրայի նկատմամբ հարգանքի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Canard (1986), p. 638: "There were Armenians, too, in the Muslim territories, serving the Caliphs, but converted to Islam, like the celebrated amir Ali al-Armani who died in 863, not long after he had been named governor of Armenia and Adharbaydjan."
  3. Gordon (2001), p. 207 (Note #25)
  4. Hild & Hellenkemper (1990), pp. 48–50
  5. 5,0 5,1 Stern (1960), p. 219
  6. Stern (1960), p. 219 (note 12)
  7. Hild & Hellenkemper (1990), p. 50
  8. Saliba (1985), p. 7
  9. Saliba (1985), pp. 9–10
  10. Saliba (1985), pp. 10–11

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Armīniya». The Encyclopedia of Islam, New Edition, Volume I: A–B. Leiden and New York: BRILL. 1986. էջեր 636–650. ISBN 90-04-08114-3. {{cite encyclopedia}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  • Gordon, Matthew (2001). The breaking of a thousand swords: a history of the Turkish military of Samarra, A.H. 200–275/815–889 C.E. State University of New York Press. ISBN 978-0-7914-4795-6.
  • Hild, Friedrich; Hellenkemper, Hansgerd (1990). Tabula Imperii Byzantini, Band 5: Kilikien und Isaurien (German). Vienna: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften. ISBN 3-7001-1811-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Stern, S. M. (1960). «The Coins of Thamal and of Other Governors of Tarsus». Journal of the American Oriental Society. 80 (3): 217–225. doi:10.2307/596170. JSTOR 596170.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 171