Լալակաոնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լալակաոնի ճակատամարտ
Բյուզանդա-արաբական պատերազմներ
Թվական Սեպտեմբերի 3, 863 թ
Վայր Լակաոն գետ, Պաֆլագոնիա, Փոքր Ասիա
Արդյունք Բյուզանդական հաղթանակ
Հակառակորդներ
Մալաթիայի էմիրություն Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Օմար ալ-Աքտա Բյուզանդական կայսրություն Միքայել Գ


Լալակաոնի ճակատամարտ (հունարեն՝ Μάχη τοῦ Λαλακάοντος), ճակատամարտ 863 թվականին սեպտեմբերի 3-ին Բյուզանդիայի և արաբների միջև։ Պոսոն վայրում (Պափլագոնիայի և Արմենիակների բանակաթեմերի սահմանագլխին, Հալիս գետից արևմուտք, Լալակաոն գետի մոտ)։

Արաբական 40 հազարանոց զորքը՝ Մելիտինեի ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակտայի գլխավորությամբ, ասպատակել է Արմենիակների բանակաթեմը, գրավել Ամիսոսը (Սամսոն), հասել Սինոպ։ Նրանց դեմ ելել են բյուզանդանական փոքրասիական բանակաթեմերի զորքերը (մոտ 50 հազար), Թրակեսիոնի բանակաթեմի հայազգի զորավար Պետրոնասի գլխավորությամբ։ Արաբական զորքը նահանջել է, բայց Պոսոնի մոտ շրջապատվել և ջախջախվել է, մարտում սպանվել է նաև ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակտան։

Պոսոնի ճակատամարտում տարած հաղթանակից հետո բյուզանդական զորքերը շարժվել են հարավ-արևելք և Միջագետքի սահմանի մոտ հոկտեմբեր-նոյեմբերին պարտության մատնել նաև Արմինիայի ոստիկան Ալիիբն Ցահյա ալ Արմանիին։ Պետրոնասը վերադարձել է Կ. Պոլիս, ստացել մագիստրոսի պատվաստիճան և սխոլերի դոմեստիկոսի (սպարապետ) աստիճան։ Ենթադրվում է, որ Պոսոնի ճակատամարտին արաբների կողմում մասնակցել են նաև պավլիկյանները՝ Կւսրբեասի գլխավորությամբ։ Պոսոնի ճակատամարտ Բյուզանդիայի առաջին վճռական հաջողությունն էր Արևելքում գերիշխանության համար Արաբական խալիֆայության դեմ մղած դարավոր պայքարում։ Այն կայունացրեց կայսրության տիրապետությունը Արևելքում, նախադրյալներ ստեղծեց հետագամ առաջխաղացման համար։

Սկզբնապես արաբները կարողացան հասնել որոշ հաջողությունների և հասնել մինչև Սև ծով։ Սակայն շուտով արաբները շրջապատվեցին բյուզանդացիների կողմից Լալակաոն գետի մոտ։ Ճակատամարտում արաբները ջախջախիչ պարտություն կրեցին, որի հետևանքով Բյուզանդիան ազատվեց անընդհատ կրկնվող արաբական ասպատակիչ արշավանքերից։ Այս ճակատամարտով նաև սկսվեց Բյուզանդիայի վերանվաճման դարաշրջանը Արևելքում։

Այս հաղթանակի մյուս հետևանքն էր նաև այն, որ Բյուզանդիան ազատվելով արաբական վտանգից ավելի մեծ ուշադրություն սկսեց հատկացնել եվրոպական հատվածում, որի հետևանքով Բյուզանդական կայսրության ճնշման տակ Բուլղարական Առաջին Կայսրությունն ընդունեց քրիստոնեություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png