Jump to content

Ալեքսանդրիա (Հունաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալեքսանդրիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքAlexandria Municipality? և Commune of Alexandria?
ԲԾՄ6 մետր
Բնակչություն15 042 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2333
Փոստային դասիչ593 00
Պաշտոնական կայքalexandria.gr(հուն.)
Ալեքսանդրիա (Հունաստան) (Հունաստան)##
Ալեքսանդրիա (Հունաստան) (Հունաստան)

Ալեքսանդրիա (հուն․՝ Αλεξάνδρεια), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա, Վարիայից 24 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 42 կիլոմետր դեպի արևմուտք և Աթենքից 315 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Վարչական կենտրոնը համանուն համայնքն է, որը գտնվում է ծայրամասային միավոր Կենտրոնական Մակեդոնիայում։ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմում է 14821 մարդ։ Ալեքսանդրիան արագ զարգացող քաղաք է, որը կենտրոնացած է գյուղատնտեսության, առևտրի, այլընտրանքային զբոսաշրջության եւ այլընտրանքային գործողությունների վրա[1]։

Մինչ 1953 թվականի հունվարի 6-ը կոչվել է Յիդաս (Γιδάς)[2][3], հուն․՝ γίδα «այծ» բառից։ Դանիել մարգարեի գրքում այծը ներկայացվում է որպես Մակեդոնիայի կայսեր խորհրդանիշ։ Նոր անվանումը քաղաքն ստացել է ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու, ով ծնվել է Պեպլա քաղաքում։

Քաղաքի միջով է անցնում Աթենքի ազգային թիվ 1 ճանապարհը՝ Աթենք-Սալոնիկ։ Ազգային թիվ 4 ճանապարհն Ալեքսանդրիան կապում է Կոզանի քաղաքի հետ։ Քաղաքի հարավային մասով անցնում է «Էգնատիա» թիվ 2 ավտոպողոտան՝ Եվրոպական E90 երթուղու մի հատվածը։

Քաղաքում են գտնվում Սալոնիկ-Բիտոլա երկաթուղու «Ալեքսանդրիա» կայարանը և Սալոնիկի արվարձանային երկաթուղու 2-րդ գիծը։

Ալեքսանդրիա միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յիդաս միությունն ստեղծվել է 1918 թվականին (ΦΕΚ 152Α)[3]: Ալեքսանդրիա ընդհանրական միության մեջ են մտնում երեք բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 15864 մարդ։ Մակերեսը 61,693 քառակուսի կիլոմետր է։

Անվանում Բնակչություն (2011), մարդ
Ալեքսանդրիա 14821
Նիսելիոն 653
Սխինաս 390

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 12718[4]
2001 14023[4]
2011 14821

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Αλεξανδρινή Γη | Τοπικά Σχέδια Δράσης για την ΑπασχόλησηΑναπτυξιακής ΣϋμπραξηςΑλεξανδρινή Γη». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Γιδάς — Αλεξάνδρεια» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  3. 3,0 3,1 «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Γιδά (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա (Հունաստան)» հոդվածին։