Ալեքսանդրիա (Հունաստան)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ալեքսանդրիա | ||
| 40°37′41.8260″N 22°26′43.4821″E / 40.628285000°N 22.445411694°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Alexandreia Municipality? և Commune of Alexandria? | |
| ԲԾՄ | 6 մետր | |
| Բնակչություն | ▲15 042 մարդ (2021) | |
| Հեռախոսային կոդ | 2333 | |
| Փոստային դասիչ | 593 00 | |
| Պաշտոնական կայք | alexandria.gr(հուն.) | |
|
| ||
Ալեքսանդրիա (հուն․՝ Αλεξάνδρεια ), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա, Վարիայից 24 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 42 կիլոմետր դեպի արևմուտք և Աթենքից 315 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Վարչական կենտրոնը համանուն համայնքն է, որը գտնվում է ծայրամասային միավոր Կենտրոնական Մակեդոնիայում։ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմում է 14821 մարդ։ Ալեքսանդրիան արագ զարգացող քաղաք է, որը կենտրոնացած է գյուղատնտեսության, առևտրի, այլընտրանքային զբոսաշրջության եւ այլընտրանքային գործողությունների վրա[1]։
Մինչ 1953 թվականի հունվարի 6-ը կոչվել է Յիդաս (Γιδάς )[2][3], հուն․՝ γίδα «այծ» բառից։ Դանիել մարգարեի գրքում այծը ներկայացվում է որպես Մակեդոնիայի կայսեր խորհրդանիշ։ Նոր անվանումը քաղաքն ստացել է ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու, ով ծնվել է Պեպլա քաղաքում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի միջով է անցնում Աթենքի ազգային թիվ 1 ճանապարհը՝ Աթենք-Սալոնիկ։ Ազգային թիվ 4 ճանապարհն Ալեքսանդրիան կապում է Կոզանի քաղաքի հետ։ Քաղաքի հարավային մասով անցնում է «Էգնատիա» թիվ 2 ավտոպողոտան՝ Եվրոպական E90 երթուղու մի հատվածը։
Քաղաքում են գտնվում Սալոնիկ-Բիտոլա երկաթուղու «Ալեքսանդրիա» կայարանը և Սալոնիկի արվարձանային երկաթուղու 2-րդ գիծը։
Ալեքսանդրիա միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիդաս միությունն ստեղծվել է 1918 թվականին (ΦΕΚ 152Α )[3]: Ալեքսանդրիա ընդհանրական միության մեջ են մտնում երեք բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 15864 մարդ։ Մակերեսը 61,693 քառակուսի կիլոմետր է։
| Անվանում | Բնակչություն (2011), մարդ |
|---|---|
| Ալեքսանդրիա | 14821 |
| Նիսելիոն | 653 |
| Սխինաս | 390 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1991 | 12718[4] |
| 2001 | 14023[4] |
| 2011 | 14821 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Αλεξανδρινή Γη | Τοπικά Σχέδια Δράσης για την ΑπασχόλησηΑναπτυξιακής ΣϋμπραξηςΑλεξανδρινή Γη». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Γιδάς — Αλεξάνδρεια» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- 1 2 «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Γιδά (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա (Հունաստան)» հոդվածին։ |
|
