Ալեքսանդր Մասլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մասլով Ստեփանովիչ
Маслов Александр Степанович
Պատկեր:Маслов Александр Степанович.jpg
 
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Մասնագիտություն՝ ֆինանսիստ
Ծննդյան օր մայիսի 7, 1936(1936-05-07)
Ծննդավայր Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր 2013
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Ալեքսանդր Ստեպանովիչ Մասլով (մայիսի 7, 1936(1936-05-07), Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական պետական գործիչ, ֆինանսիստ և բանկատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի մայիսի 7-ին՝ Զագորսկ քաղաքում (այժմ Սերգիև Պոսադ

Ավարտել է միջնակարգ և երաժշտական դպրոցները։ 1953 թվականին ընդունվեց Մոսկվայի Ֆինանսական համալսարանի (այժմ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան)՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։ 1955 թվականին այս ֆակուլտետը փակվեց և բոլոր ուսանողներին տեղափոխեցին ֆինանսավարկային ֆակուլտետ, որն ավարտեց 1958 թվականին։ Բաշխմամբ Մասլովը Մոսկվայի քաղաքային գրասենյակի OPERA վարկային բաժնում նշանակվեց վարկային տեսուչ։ Երկու տարուց քիչ ժամկետում նշանակվեց ԽՍՀՄ Պետական բանկի Սվերդլովսկի շրջանային բաժնի փոխտնօրեն։

1962 թվականին ԽՍՀՄ պետական բանկի Մոսկվայի քաղաքային գրասենյակում նշանակվեց արդյունաբերության ոլորտի վարկավորման բաժնի պետ։ 1962-1964 թվականներին աշխատեց ԽՍՀՄ Պետական բանկի դրամավարկային և տնտեսական վարչության ավագ խորհրդատուի պաշտոնում։

1964 թվականին տնտեսական համագործակցության միջազգային բանկի առաջին նախագահի՝ Կոնստանտին Նազարկինի առաջարկությամբ Ալեքսանդր Ստեփանովիչը այս բանկում նշանակվեց որպես փոխառության պլանավորման և կառավարման ամբիոնի ավագ օգնական, իսկ 1967 թվականին զբաղեցրեց ոսկու և ազատ փոխարկելի արժույթի վարչության ավագ օգնականի պաշտոնը, իսկ հետագայում ազատ փոխարկելի արժույթով գործառնությունների կառավարման արբիտրաժային բաժնի ավագ խորհրդատու:

1971-1975 թվականներին աշխատել է որպես տնօրեն և Լոնդոնում գտնվող Մոսկվայի ազգային բանկի խորհրդի անդամ էր։ 1975-1976 թվականներին ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում արժույթի և կանխիկացման գործառնությունների կառավարման բաժնի ղեկավարիի տեղակալն էր, 1976-1983 թվականներին արտասահմանյան բանկային վարկերի բաժնի ղեկավարը, իսկ 1983-1987 թթ. ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի խորհրդի նախագահի տեղակալը։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ազգային տնտեսական ակադեմիան (այժմ ՌԴ նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և հանրային կառավարման Ռուսաստանի ակադեմիա)։

ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում աշխատելիս Ա. Ս. Մասլովը եղել է խոշոր միջազգային նախագծերի մասնակից, որի ֆինանսավորմանը մասնակցել է բանկը։ Հատկապես կարևոր նախագծերի` «Յամալ-Արևմտյան Եվրոպա» գազատարի նախագծի ֆինանսավորմանը, «Շերեմետևո-2» միջազգային օդանավակայանի շինարարությանը, որի բացման ժամանակ՝ 1977 թվականին Մասլովը ներկայացրեց ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկը։

ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին անգամ նա խոսել է Խորհրդային Միության անունից որպես հայցվոր ամերիկացի քաղաքացիներիի դեմ դատական հայցով՝ Բանկ օֆ Ամերիկայում Խորհրդային Միության փողերը սառեցնելու համար։

1987-1991 թվականներին Լոնդոնի Մոսնարբանկի վարչության նախագահն էր։ Ա. Ս. Մասլովի ղեկավարությամբ և նախաձեռնությամբ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի համար նվիրատվություններ կազմակերպելու նպատակով ստեղծվել է բարեգործական հիմնադրամ։ 1989 թվականին Մասլովի աջակցությամբ Մոսնարբանկը դարձել է առաջին անգլո-սովետական «Ջյունո» արշավախմբի համար ֆինանսական խորհրդատուն։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերադարձավ Մոսկվա[1]։ 1992 թվականին Ռուսաստանում հողերի և ագրոարդյունաբերական բարեփոխումների միջազգային ֆինանսական հիմնադրամի պատրաստման աշխատանքային խմբի ղեկավարն էր։ 1995 թվականին եղել է «Ագրոինդուստրալ ֆինանսական ընկերություն» ՓԲԸ-ի (Վ. Գ. Լոգինովի և Մ. Ա. Լիպսկիյի հետ միասին) տնօրեն և համահիմնադիր։

Գտնվելով վաստակած հանգստում Ալեքսանդր Մասլովը ապրեց Մոսկվայում, որտեղ 2013 թվականի նոյեմբերի 23-ին մահացավ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Պատվո շքանշանով, «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ կատարած աշխատանքի համար» և « Աշխատանքի վետերան» մեդալներով, ինչպես նաև «ԽՍՀՄ Պետական բանկի լավագույն աշխատող» (№ 22805) կրծքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]