Ալեքսանդր Մասլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մասլով Ստեփանովիչ
Маслов Александр Степанович
220px
 
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Մասնագիտություն՝ ֆինանսիստ
Ծննդյան օր մայիսի 7, 1936(1936-05-07)
Ծննդավայր Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր 2013
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Պատվո նշան» շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Ալեքսանդր Ստեպանովիչ Մասլով (1936-2013), խորհրդային և ռուսական պետական գործիչ, ֆինանսիստ և բանկատեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի մայիսի 7-ին՝ Զագորսկ քաղաքում (այժմ Սերգիև Պոսադ):

Ավարտել է միջնակարգ և երաժշտական դպրոցները: 1953 թվականին ընդունվեց Մոսկվայի Ֆինանսական համալսարանի (այժմ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան)՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը: 1955 թվականին այս ֆակուլտետը փակվեց և բոլոր ուսանողներին տեղափոխեցին ֆինանսավարկային ֆակուլտետ, որն ավարտեց 1958 թվականին: Բաշխմամբ Մասլովը Մոսկվայի քաղաքային գրասենյակի OPERA վարկային բաժնում նշանակվեց վարկային տեսուչ: Երկու տարուց քիչ ժամկետում նշանակվեց ԽՍՀՄ Պետական բանկի Սվերդլովսկի շրջանային բաժնի փոխտնօրեն:

1962 թվականին ԽՍՀՄ պետական բանկի Մոսկվայի քաղաքային գրասենյակում նշանակվեց արդյունաբերության ոլորտի վարկավորման բաժնի պետ: 1962-1964 թվականներին աշխատեց ԽՍՀՄ Պետական բանկի դրամավարկային և տնտեսական վարչության ավագ խորհրդատուի պաշտոնում:

1964 թվականին տնտեսական համագործակցության միջազգային բանկի առաջին նախագահի՝ Կոնստանտին Նազարկինի առաջարկությամբ Ալեքսանդր Ստեփանովիչը այս բանկում նշանակվեց որպես փոխառության պլանավորման և կառավարման ամբիոնի ավագ օգնական, իսկ 1967 թվականին զբաղեցրեց ոսկու և ազատ փոխարկելի արժույթի վարչության ավագ օգնականի պաշտոնը, իսկ հետագայում ազատ փոխարկելի արժույթով գործառնությունների կառավարման արբիտրաժային բաժնի ավագ խորհրդատու:

1971-1975 թվականներին աշխատել է որպես տնօրեն և Լոնդոնում գտնվող Մոսկվայի ազգային բանկի խորհրդի անդամ էր: 1975-1976 թվականներին ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում արժույթի և կանխիկացման գործառնությունների կառավարման բաժնի ղեկավարիի տեղակալն էր, 1976-1983 թվականներին արտասահմանյան բանկային վարկերի բաժնի ղեկավարը, իսկ 1983-1987 թթ. ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի խորհրդի նախագահի տեղակալը: 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ազգային տնտեսական ակադեմիան (այժմ ՌԴ նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և հանրային կառավարման Ռուսաստանի ակադեմիա):

ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում աշխատելիս Ա. Ս. Մասլովը եղել է խոշոր միջազգային նախագծերի մասնակից, որի ֆինանսավորմանը մասնակցել է բանկը: Հատկապես կարևոր նախագծերի` «Յամալ-Արևմտյան Եվրոպա» գազատարի նախագծի ֆինանսավորմանը, «Շերեմետևո-2» միջազգային օդանավակայանի շինարարությանը, որի բացման ժամանակ՝ 1977 թվականին Մասլովը ներկայացրեց ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկը:


ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին անգամ նա խոսել է Խորհրդային Միության անունից որպես հայցվոր ամերիկացի քաղաքացիներիի դեմ դատական հայցով՝ Բանկ օֆ Ամերիկայում Խորհրդային Միության փողերը սառեցնելու համար:

1987-1991 թվականներին Լոնդոնի Մոսնարբանկի վարչության նախագահն էր: Ա. Ս. Մասլովի ղեկավարությամբ և նախաձեռնությամբ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի համար նվիրատվություններ կազմակերպելու նպատակով ստեղծվել է բարեգործական հիմնադրամ: 1989 թվականին Մասլովի աջակցությամբ Մոսնարբանկը դարձել է առաջին անգլո-սովետական «Ջյունո» արշավախմբի համար ֆինանսական խորհրդատուն:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերադարձավ Մոսկվա[1]։ 1992 թվականին Ռուսաստանում հողերի և ագրոարդյունաբերական բարեփոխումների միջազգային ֆինանսական հիմնադրամի պատրաստման աշխատանքային խմբի ղեկավարն էր: 1995 թվականին եղել է «Ագրոինդուստրալ ֆինանսական ընկերություն» ՓԲԸ-ի (Վ. Գ. Լոգինովի և Մ. Ա. Լիպսկիյի հետ միասին) տնօրեն և համահիմնադիր։

Գտնվելով վաստակած հանգստում Ալեքսանդր Մասլովը ապրեց Մոսկվայում, որտեղ 2013 թվականի նոյեմբերի 23-ին մահացավ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Պատվո շքանշանով, «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ կատարած աշխատանքի համար» և « Աշխատանքի վետերան» մեդալներով, ինչպես նաև «ԽՍՀՄ Պետական բանկի լավագույն աշխատող» (№ 22805) կրծքանշանով։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]