Ալեքսանդր Եպուրյանու
Քաղաքացիությունը | Մոլդովա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1986[1][2] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 10.10.2018: |
Ալեքսանդր Իվանովիչ Եպուրյանու (մոլդ.՝ Alexandru Epureanu; սեպտեմբերի 27, 1986[1][2], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի պաշտպան և Մոլդովայի հավաքականի ավագ։ Ռեկորդակիր՝ հավաքականում անցկացրած խաղերի քանակով (91 խաղ)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախ մարզվել է հոր ղեկավարությամբ, ապա 12 տարեկանից՝ Նիկոլայ Ֆիլիպովիչ Եսինի «Զիմբրու» ֆուտբոլային ակումբի դպրոցում։ Հանդես է եկել Քիշնևի «Զիմբրու» և Տիրասպոլի «Շերիֆ» ակումբներում։
2007 թվականին տեղափոխվել է ռուսական «Մոսկվա» ակումբ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 1 մլն եվրո։
2009 թվականի նոյեմբերի 26-ին արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետ կոչման[3]։
2009 թվականի մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»․ պայմանագիրը նախատեսված էր 4 տարով[4]։
2012 թվականի հուլիսի 14-ին կես տարով վարձակալության է տրվել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբին[5], ինչից հետո վերադարձել է «Դինամո»։ «Դինամո» վերադառնալուց քիչ անց կրկին վարձավճարով տեղափոխվել է այլ ակումբ, այս անգամ՝ «Անժի»։ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Շերիֆի» դեմ խաղում (1:1) գոլ է խփել նախկին ակումբի դարպասը, ինչը «Անժիին» թույլ է տվել ժամանակից շուտ դուրս գալ խմբից։ Մոսկովյան ակումբի հետ պայմանագիրն ավարտելուց հետո կես տարվա պայմանագիր է կնքել «Անժիի» հետ։
2014 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի հետ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքականում հանդես է գալիս 2006 թվականից։ Գաբի Բալինտի գալուց հետո դարձել է հավաքականի ավագ։ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես գալու համար ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ինչի շնորհիվ չի համարվել լեգիոներ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր - 2003
- Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2004
- Մոլդովայի գավաթի դափնեկիր - 2003, 2004
- Մոլդովայի առաջնության հաղթող - 2005; 2006; 2007
- Մոլդովայի գավաթի դափնեկիր - 2006
- Մոլդովայի սուպերգավաթի դափնեկիր - 2006
- Թուրքիայի առաջնության հաղթող - 2019/20
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2007, 2009, 2010, 2012[6], 2018
- Մոլդովայի լավագույն պաշտպան - 2005[7]
Կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի սպորտի վարպետ - 2009
- Ռուսաստանի սպորտի վարպետ - 2009
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքում եղել են երկու երեխա:Մեծ եղբայրը՝ Սերգեյ Եպուրյանուն, նույնպես ֆուտբոլիստ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Приказ о присвоении спортивного звания «Мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Сарсания: контракт с Епуряну подписан на четыре года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ ««Крылья Советов» арендовали Епуряну». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Alexandru Epureanu, din nou cel mai bun fotbalist al anului». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Роман Владимиров (2005 թ․ դեկտեմբերի 17). «Сергей Ковальчук — лучший футболист Молдовы!» (ռուսերեն). Комсомольская правда в Молдове. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Դինամո» (Մոսկվա) ՖԱ-ի կայքում
- Օգոգոլ թերթը ճանաչել է Մոլդովայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Եպուրյանու» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Քիշնև քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անժիի ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իստանբուլ Բաշակշեհիրի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոլդովացի ֆուտբոլիստներ
- Շերիֆի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի սպորտի վարպետներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ