Ալեքսանդր Բեզրեդկա
Ալեքսանդր Բեզրեդկա ֆր.՝ Alexandre Besredka | |
---|---|
Ծնվել է | մարտի 27 (ապրիլի 8), 1870[1] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28, 1940[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ և իմունաբան |
Աշխատավայր | Պաստերի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Elimelekh Wechsler-Besredka? |
Անդամություն | Լեոպոլդինա |
Ալեքսանդր Միխայլովիչ Բեզրեդկա (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Безре́дка; մարտի 27 (ապրիլի 8), 1870[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1940[1][2][3][…], Փարիզ), ռուս մանրէաբան։
Իլյա Մեչնիկովի աշակերտը։
1892 թվականին ավարտել է Օդեսայի Նովորոսիյսկյան համալսարանի (ներկայումս կոչվում է Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան) ֆիգիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Այնտեղ Բեզրեդկան հետաքրքրվել է քիմիայով։ Իր առաջին գիտական հետազոտությունները անցկացրել է Նիկոլայ Զելինսկու ղեկավարությամբ։ «Опыт истории развития стереохимических воззрений» աշխատության հրատարակումից հետո համալսարանի ղեկավարությունը նրան պարգևատրել է ոսկե մեդալով։
1897 թվականից աշխատել է Փարիզի Պաստյորի անվան ինստիտուտում՝ Մեչնիկովի լաբորատորիայում։ 1910 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1919 թվականին դարձել է այդ ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ։
Բեզրեդկան մի շարք վարակիչ հիվանդությունների կանխման համար տվել է տեղական իմունացման եղանակ, որովայնային տիֆի, դիզենտերիայի, խոլերայի դեմ առաջարկել է վակցինացումը կատարել ներքին օգտագործման ձևով (բերանի միջոցով), ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային վարակման դեպքում՝ մաշկի միջոցով և այլն։ Անաֆիլաքսիայի երևույթն ուսումնասիրելիս փորձառական տվյալների հիման վրա մշակել է անաֆիլակտիկ շոկը կանխելու շիճուկային բուժման՝ դեսենսիբիլացման մեթոդը (կոչվում է Բեզրեդկայի մեթոդ)։
Բնակվելով արտասահմանում Բեզրեդկան սերտ կապեր է ունեցել ռուսական գիտության հետ, նրա ղեկավարությամբ աշխատել են շատ ռուս գիտնականներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Местная иммунизация, пер․ с франц․, Париж, 1926;
- Анафилаксия и антианафилаксия, пер․ с франц․, М․, 1930
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Безредка Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Безредка А. М. (1870—1940) // Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии. — 1971. — № 4.
- Маринжа Л. Он принял пост у Мечникова… // Здоровье Украины. — № 11. — июнь 2008 года. — С.72.
|