Բանաստեղծությունների առաջին ժողովածուներում՝ «Հոկտեմբերյան արշալույսներ» (1920) և «Դեպի արևը» (1921), տուրք է տվել ժամանակի վերացական պոեզիային, սակայն հաջորդ՝ «Ինչպիսի հոտ ունի կյանքը» ժողովածուում (1924) և «Գլխարկի մասին», «Վալենկաների մասին» բանաստեղծություններում պատկերել է հեղափոխական առօրյան։ Մի շարք ստեղծագործություններ՝ «Երիտասարդ գվարդիա» (1922), «Կոմսոմոլիա» (1924) և այլն նվիրված են կոմերիտմիությանը։
«Վլադիմիր Իլյիչ Ուլյանով» (1926) և «Ֆելիքս» (1927) պոեմներում ստեղծել է հեղափոխության առաջնորդի և նրա զինակցի կերպարները։ «Ողբերգական գիշեր» պոեմը (հրտ․ 1966) նվիրված է Դնեպրի հիդրոէլեկտրակայանի շինարարությանը։ Երգիծական ստեղծագործություններում խարազանել է բյուրոկրատիզմն ու ստորաքարշությունը, մերկացրել պատերազմի հրձիգներին («Մեր կյանքի օրը», 1928, «Կրակոցը», 1929, «Ցասկոտ տողեր», 1949, «Երգիծանքի գիրքը», 1954)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 352)։