Ալեքսանդր III-ի կամուրջ
Ալեքսանդր III-ի կամուրջ Pont Alexandre III | |
---|---|
Անունով | Ալեքսանդր III |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղանք | Փարիզի 7-րդ շրջան[1], Փարիզի 8-րդ շրջան, Ելիսեյան դաշտեր և Հաշմանդամների տուն |
Նշանակություն | ավտոճանապարհային |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ |
Նյութ | Euville stone? և պողպատ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Սեն |
Ճանապարհ | road network of Paris? |
Ճարտարապետ | Joseph Cassien-Bernard? |
Երկարություն | 160 մ[2] |
Լայնություն | 40 մ[2] |
Բարձրություն | 6 մ |
Շինարարության սկիզբ | 1896 |
Բացման տարեթիվ | 1900 |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] և Patrimoine du XXe siècle? |
Կամուրջ Ալեքսանդր III (ֆր.՝ Pont Alexandre III) - կամարային կամուրջ Սեն գետի վրա Փարիզում։ Միացնում է Փարիզի Հաշմանդամների տունը և Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե Փարիզի կենտրոնական փողոցը։ Երկարությունը 160 մետր է, Ելիսեյան դաշտերի տեսարանը չփակելու համար կառույցի բարձրությունը չի գերազանցում 6 մետրը ինչն իր ստեղծման ժամանակահատվածի համար համարվում էր մեծ ձեռքբերում։
Կառույցն արված է արտ-նովո ոճով՝ զարդարված քերովբեների, թևավոր ձիերի, հրեշտակների ու նիմփաների արձաններով, ողջ երկայնքով շրջապատված է մոդեռն ոճի լամպերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարությունը սկսվել է 1896 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1900 թվականին։ Կոչվել է ռուս կայսր Ալեքսանդր III-ի անունով` ֆրանս-ռուսական դաշինքի պատվին։ 1975 թվականից կամուրջը պահպանվում է պետության կողմից որպես պատմամշակութային հուշարձան։ Համարվում է Փարիզի ամենանրբագեղ կամուրջներից մեկը[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 «Alexandre III Bridge». Structurae—International Database for Civil and Structural Engineering. Wilhelm Ernst & Sohn Verlag. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Books.google.com: "the most ornate"
- ↑ Books.google.com: "the most extravagant"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pont Alexandre III
- Alexandre III Bridge Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, current photographs and of the 1900s.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր III-ի կամուրջ» հոդվածին։ |
|