Jump to content

Ալբերտ Փիրփոյնթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Փիրփոյնթ
անգլ.՝ Albert Pierrepoint
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1905(1905-03-30)[1]
ԾննդավայրՔլայտոն, Արևմտյան Յորքշիր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1992(1992-07-10)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՍաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդահիճ
Ծնողներհայր՝ Հենրի Փիրփոինթ[1]

Ալբերտ Փիրփոյնթ (անգլ.՝ Albert Pierrepoint, մարտի 30, 1905(1905-03-30)[1], Քլայտոն, Արևմտյան Յորքշիր, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[1] - հուլիսի 10, 1992(1992-07-10)[1], Սաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2][2]), անգլիացի դահիճ։ Մահապատժի է ենթարկել ավելի քան 400 մարդու, որոնց մեծ մասը եղել են ռազմական հանցագործներ, այդ թվում նաև Ուիլյամ Ջոյսը (կեղծանունը «լորդ Հաֆ հաֆ») և Ջոն Ամերին, ում Ալբերտը համարել է ամենախիզախը՝ իր կողմից գլխատված անձանց մեջ։ Բացի այդ, նա մահապատժի է ենթարկել մարդասպան Ջեյմս Ինգլիսին, ում մահապատիժը տեղի է ունեցել ռեկորդային 7,5 վայրկյան արագությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրփոինթին հաճախ անվանում են «պետական դահիճ», չնայած, որ այդպիսի հաստիք գոյություն չունի։ Դահիճի պարտականությունները սովորաբար իրականացվել է տեղական շերիֆի կողմից, ով հաճախ այդ գործը հանձնարարել է այնպիսի մարդու, ով սառնասրտորեն իրականացրել է իրեն հանձնարարված աշխատանքը։ Փիրփոինթը գնացել է իր հոր և հորեղբոր հետքերով և 1932 թվականին ստացել դահիճի օգնականի որակավորում։ 1941 թվականին ստացել է գլխավոր դահիճի որակավորում։ Դրան զուգընթաց երկարատև տարիներ աշխատել է Բրադֆորդի մթերային խանութներից մեկում։

Կենսաթոշակի անցնելուց հետո՝ 1965 թվականին Հոում օֆիսը Փիրփոինթին ճանաչել է որպես բրիտանական պատմության ամենաարդյունավետ դահիճ։ Արդյունքում, նա դարձել է պանդոկապան Լանքաշիրում և գրել հիշողություններ, որտեղ հանգել է սենսացիոն եզրահանգման, որ մահապատիժը չի հանդիսանում հանցագործություն իրականացնելու կանխիչ գործոն։

Ոչ պաշտոնական տվյալներով իրագործել է ավելի քան 600 մահապատիժ, սակայն, հաճախ, շրջանառվում է 435 թիվը։

Կերպարը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 General Register Office for England and Wales death index: Albert Pierrepoint, born 30 Mar 1905, died Jul 1992, district: Sefton North, reference 37 323.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Albert Pierrepoint, Executioner: Pierrepoint, (2005). Dobby, ISBN 1-85882-061-8 (Reprint of the 1974 Harrap edition ISBN 0-245-52070-8).
  • Leonora Klein, A Very English Hangman: The Life and Times of Albert Pierrepoint, (2006). Corvo Books Ltd, ISBN 0-9543255-6-7.
  • Tommy Jonason & Simon Olsson, Agent TATE: The Wartime Story of Harry Williamson, (2011). Amberley Publishing, ISBN 1-4456-0481-7.
  • Fielding, Steve (2008a), Pierrepoint: A Family of Executioners, John Blake Publishing Ltd, ISBN 978-1-84454-611-4
  • Fielding, Steve (2008b), The Executioner's Bible: The Story of Every British Hangman of the Twentieth Century, John Blake Publishing, ISBN 978-1-84454-648-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]