Փիրփոինթ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փիրփոինթ
Pierrepoint
Փիրփոինթ (ֆիլմ).jpg
«Փիրփոինթ» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թեմամահապատիժ
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdrian Shergold?
ՊրոդյուսերChristine Langan?
Սցենարի հեղինակJeff Pope?
ԴերակատարներԹիմիթի Սփոլ, Ջուլիետ Ստիվենսոն և Էդի Մարսան
ՕպերատորԴեննի Քոհեն
ԵրաժշտությունՄարտին Ֆիփս
Տևողություն90 րոպե
MPAA վարկանիշ16+

«Փիրփոինթ» (անգլ.՝ Pierrepoint) կամ «Վերջին դահիճը» (անգլ.՝ The Last Hangman), անգլիական կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ադրիան Շերգոլդը: Ռեժիսորը ֆիլմը նկարահանել է 2005 թվականին: Կինոնկարը նվիրված է անգլիացի դահիճ Ալբերտ Փիրփոինթին (անգլ.՝ Albert Pierrepoint): Գլխավոր դերակատարն է Թիմոթի Սփոլը:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականին Տորոնտոյի կինոփառատոնին[1], իսկ հայրենիքում՝ Միացյալ Թագավորությունում՝ 2006 թվականի ապրիլի 7-ին[2]: 2007 թվականի հոկտեմբերի 30-ին ֆիլմը թողարկվել է DVD ֆորմատով[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Ալբերտ Փիրփոինթը գնացել է իր հոր և հորեղբոր հետքերով և ստացել դահճի օգնականի որակավորում: 1941 թվականին ստացել է գլխավոր դահճի որակավորում: Հրապարակային մահապատիժների ժամանակը վաղուց անցել է և դահճի գլխավոր պարտականությունն է դարձել որքան հնարավոր է արագ ու անցավ անցկացնել մահապատիժը հանցագործների համար: Ալբերտը մեծ հաջողությունների է հասնում իր գործում. մարդասպան Ջեյմս Ինգլիսին մահապատժի է ենթարկում ռեկորդային 7,5 վայրկյան արագությամբ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր երկրում: Ի դեպ, Փիրփոինթի շրջապատի մարդիկ չգիտեն, թե նա ինչով է զբաղվում, քանի որ ազատ ժամանակ նա ընկերոջ՝ «Տիշի» հետ դուետով հանդես էր գալիս տեղական փաբերից մեկում: Կինը կռահում է ամուսնու զբաղմունքի մասին, սակայն որոշում է այդ մասին լռել:

Իրավիճակը փոխվում է, երբ Երկրորդ համաշխարհայի պատերազմից հետո Ալբերտին հրավիրում են Գերմանիա, որպեսզի իրագործի նացիստ հանցագործների մահապատիժը: Այդ տեղեկությունը հայտնվում է մամուլի էջերում և Փիրփոինթին հայրենիքում ընդունում են որպես հերոսի: Բայց, մի անգամ, Ջեսին՝ Տիշի նախկին սիրեցյալը, հրապարակայնորեն հայտարարում է, որ Ալբերտի ձեռքերն ամբողջությամբ արյան մեջ են թաթախված: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում արշավանք է սկսվում ընդդեմ մահապատժի, ինչը բացասաբար է ազդում դահճի եկամուտների վրա: Նա կնոջ հետ փաբ է բացում և հազիվ է ծայրը ծայրին հասցնում:

Փիրփոինթին հրավիրում են, որ մահապատժի ենթակի ոմն Ջեյմս Կորբիտին: Ի զարմանս Ալբերտի այդ Ջեյմսը ոչ այլ ոք է, եթե ոչ իր հարազատ ընկերը՝ Տիշը, ով դատապարտվել էր սպանության համար: Որոշ ժամանակ անց Ալբերտին հրավիրում եմ կանանց մահապատիժներ իրականացնելու: Ամբոխը Փիրփոինթին անարգանքի է ենթարկում որպես մարդասպանի...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թիմոթի Սթոլ Ալբերտ Փիրփոինթ
Ջուլիետ Սթիվենսոն Էննի Փիրփոինթ
Էդդի Մարսան Ջեյմս «Տիշ» Կորբիտ
Բեն Մակքեյ Թիմոթի Էվանս
Մայքլ Մորթոն Յոզեֆ Կրամեր
Լիզի Հոփլի Դորոթեա Ուոդինգեմ
Քևան Քլերքին Ջորջ Քուփեր
Քրիսթոֆեր Ֆուլֆորդ Չարլի Սայքս
Իեն Շոու Փերսի
Էնն Բելլ Վայոլեթ վան դեր Էլստ
Մեգի Օլերենշոու Մերի Փիրփոինթ
Քլեր Քիլեյն Ջեսի Քելլի
Քլայվ Ֆրենսիս Մոնթի
Շեյլա Շեխովիչ Իրմա Գրեզե
Քեյրան Ֆլին Նևիլ
Թոբայս Մենզիս լեյտենանտ Լլևելին
Մերի Սթոքլի Ռութ Էլիս
Ջոյլիա Ֆիթչ Էլիզաբեթ Ֆոլկենրաթ
Ջեյմս Կորդեն Քյորքի
Բերնարդ Քեյ քեռի Թոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Staff writer (11 September 2005). "Film Council backs Hangman drama", BBC News Online, BBC News. Retrieved on 9 November 2008.
  2. Berlins, Marcel. (31 March 2006). "The secret executioner", The Guardian, Guardian News and Media. Retrieved on 9 November 2008.
  3. Staff writer. "The Last Hangman – Box Office Data", The Numbers, Nash Information Services, LLC.. Retrieved on 9 November 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]