Ալբա Ֆլորեսը ծնվել է երաժիշտ Անտոնիո Ֆլորեսի և Անա Վիյայի ընտանիքում։ Նրա տատիկը իսպանացի հայտնի երգչուհի Լոլա Ֆլորեսն է։ Նաև երգչուհի Լոլիտայի և Ռոսարիա Ֆլորեսի զարմուհին է[2]։
Դերասանական կարիերան սկսել է 2005 թվականին «Փառավոր և ջերմ» ֆիլմով[3]։ 2015-2019 թվականներին նկարահանվել է «Վիզավի» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր դերերից մեկի՝ գնչուհի Սարայ Վարգասի կերպարը։ Առավել հայտնիություն է ստացել «Թղթե տունը» հեռուստասերիալում Ագաթա Հեմենեսի դերով։