Ալբա Ֆլորես
| Ալբա Ֆլորես | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 27, 1986[1] (39 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ |
| IMDb։ | ID 1699346 |
Ալբա Գոնսալես Վիյա (իսպ.՝ Alba González Villa, հոկտեմբերի 27, 1986[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, կինոյում և հեռուստատեսությունում հայտնի է որպես Ալբա Ֆլորես։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Ագաթա Հիմենեսի («Նայրոբի») դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբա Ֆլորեսը ծնվել է երաժիշտ Անտոնիո Ֆլորեսի և Անա Վիյայի ընտանիքում։ Նրա տատիկը իսպանացի հայտնի երգչուհի Լոլա Ֆլորեսն է։ Նաև երգչուհի Լոլիտայի և Ռոսարիա Ֆլորեսի զարմուհին է[2]։
Դերասանական կարիերան սկսել է 2005 թվականին «Փառավոր և ջերմ» ֆիլմով[3]։ 2015-2019 թվականներին նկարահանվել է «Վիզավի» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր դերերից մեկի՝ գնչուհի Սարայ Վարգասի կերպարը։ Առավել հայտնիություն է ստացել «Թղթե տունը» հեռուստասերիալում Ագաթա Հեմենեսի դերով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2005 | ֆ | Փառավոր և ջերմ | El Calentito | Ամայա |
| 2014 | ս | Ճակատագրի թելեր | El tiempo entre costuras | Ջամիլյա |
| 2015 | ֆ | Ջրի հիշողություն | La Memoria del Agua | Կարմեն |
| 2015-2019 | ս | Դեմ առ դեմ | Vis a vis | Սարայ Վարգաս դե Հեսուս |
| 2017 | ս | Թղթե տունը | La casa de papel | Ագաթա Հիմենես |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Alba Flores, una actriz de raza que no se anda con tonterías». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Alba Flores y Álvaro Cervantes, Premio Actúa Joven Talento de la Fundación AISGE». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբա Ֆլորես» հոդվածին։ |
| ||||||||||||||