Ադոլֆ Վյոլֆլի
Ադոլֆ Վյոլֆլի գերմ.՝ Adolf Wölfli | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Bowil, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 1930[1][2][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարիչ, գրող, լուսանկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Ար բրյուտ[6] |
Adolf Wölfli Վիքիպահեստում |
Ադոլֆ Վյոլֆլի (գերմ.՝ Adolf Wölfli, փետրվարի 29, 1864[1][2][3][…], Bowil, Շվեյցարիա[4] - նոյեմբերի 6, 1930[1][2][5][…], Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ-պրիմիտիվիստ, Ար բրյուտի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ տարեկան հասակում մասնագիտությամբ քարտաշ ալկոհոլիկ հայրը լքում է նրան։ Ֆերմայում բատրակություն է անում, ոստիկանության կողմից ձերբակալվում է հասարակական բարքերն անարգելու համար, հիվանդության կրկնվելուց հետո ստուգվում է բժիշկների կողմից և ախտորոշվում մտագարություն։
1895 թվականից մինչև կյանքի վերջն ապրել է Վալդաուի հայտնի հոգեբուժական կլինիկայում, տարբեր ժամանակներում, որի բուժվող հիվանդներից են եղել նաև Վացլավ Նիժինսկին, Ֆրիդրիխ Գլաուզերը և Ռոբերտ Վալզերը։ Այստեղ նա երեսունհինգ տարեկան հասակում սկսում է նկարել, բանաստեղծություններ գրել, երաժշտություն հորինել։ Հսկայական ժառանգություն է թողել տասնյակ հազարավոր նկարներ և կոլաժներ, ինչպես նաև երաժշտական և գրական ստեղծագործություններ (բանաստեղծություններ և արձակ)։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյոլֆլիի ստեղծագործությունները լայն մասսաներին ներկայացրել է շվեյցարացի խոշորագույն հոգեբան և հոգեբույժ Վալտեր Մորգենտալերը (1882-1965), նրան նվիրված «Հոգևոր հիվանդը որպես նկարիչ» (1921) մենագրության մեջ։ Այն, ինչպես նաև Հանս Պրինցհորնի (1886-1933) «Հոգևոր հիվանդների արվեստը» (1922) գիրքը, գրավեցին սյուրռեալիստների ուշադրությունը, նրան գնահատել է Անդրե Բրետոնը և նկատել Ժան Դյուբյուֆեին, որը Վյոլֆլիի նկարները ընդգրկում է ար բրյուտի 1948 թվականի փարիզյան էքսպոզիցիայում։ Վյոլֆլին դառնում է Բլեզ Սանդրար Մորավաժինի (1926) վեպի գլխավոր հերոսի նախատիպերից մեկը։ 1972 թվականին նկարչի աշխատանքները մասնակցեցին Կասելի հինգերորդ, «Փաստաթուղթ» ցուցահանդեսին։ 1975 թվականից Վյոլֆլիի նկարները և կոլաժներն ընդգրկվեցին Բեռնի գեղարվեստի թանգարանի էքսպոզիցիաներում։ Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա գերմանացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ռիմը (1981) գրել է վոկալ շարք, ավստրիացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հաասին (1981) է պատկանում Ադոլֆ Վյոլֆլի կամերային օպերան։ Վյոլֆլիի տեքստերի հիման վրա դանիացի կոմպոզիտոր Պեր Նյորգորը ստեղծել է «Տիվոլի աստվածային այգին» (1983) օպերան, 2007 թվականի մարտին այն ներկայացվեց Լյուբեկ քաղաքի թատրոնում[7]։ Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա Ժորժ Ապերգիսը (2006) գրել է հանդիսավոր խմբերգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adolf Wölfli (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 SIKART — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Adolf Wölfli — 2006.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ ADOLF WÖLFLI (1864-1930)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сюрреализм (Иллюстрированная энциклопедия)./ Сост. И. Г. Мосин.-СПб.,2005. С.51-52.
- The other side of the moon: the world of Adolf Wölfli. Philadelphia: Goldie Paley Gallery; Moore College of Art, 1988.
- Morgenthaler W. Madness & art the life and works of Adolf Wölfli. Lincoln: University of Nebraska Press, 1992.
- Spoerri E. Adolf Wölfli: draftsman, writer, poet, composer. Ithaca: Cornell UP, 1997.
- Chanfrault-Duchet M.-F. Adolf Wölfli: Autobiographie und Autofiktion. Freiburg: Rombach, 1998.
- Spoerri E. The art of Adolf Wölfli. New York: American Folk Art Museum; Princeton: Princeton UP, 2003.
- Gomez E.M. Adolf Wölfli, master of his universe. St. Louis: Envision, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Վյոլֆլի» հոդվածին։ |
|