Վոլֆգանգ Ռիմ
| Վոլֆգանգ Ռիմ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Wolfgang Rihm |
| Ծնվել է | մարտի 13, 1952[1][2][3][…] Կարլսռուե, Württemberg-Baden, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
| Երկիր | |
| Մահացել է | հուլիսի 27, 2024[5] (72 տարեկան) Էտլինգեն, Landkreis Karlsruhe[5] |
| Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, լիբրետիստ, երաժշտագետ և ակնարկագիր |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Hochschule für Musik Karlsruhe? |
| Կրթություն | Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց |
| Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա |
| Պարգևներ | |
Վոլֆգանգ Ռիմ (գերմ.՝ Wolfgang Rihm, մարտի 13, 1952[1][2][3][…], Կարլսռուե, Württemberg-Baden, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] - հուլիսի 27, 2024[5], Էտլինգեն, Landkreis Karlsruhe[5]), գերմանացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիմը մանկուց տարված է եղել նկարչությամբ, երաժշտությամբ և գրականությամբ։ Նա սկսում է ստեղծագործել 1963 թվականից։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Վիեննական երկրորդ դպրոցի կոմպոզիտորական հիմունքների և դրա հիմնական կոմպոզիտորների (Առնոլդ Շյոնբերգ, Ալբան Բերգ և Անտոն Վեբերն) նկատմամբ։ Նա նվագախմբի համար փոխադրել է Առնոլդ Շյոնբերգի դաշնամուրի համար գրված պիեսները (օպուս 19)։ 1972-1973 թվականներին ուսուցանել է Կառլհայնց Շտոքհաուզենին։ Քլաուս Հյուբերի մոտ սովորել է կոմպոզիցիա։
1973 թվականից վարել է նաև տարբեր կոնֆերանցիաներ։ 1982 թվականից անդամակցել է Գերմանիայի կոմպոզիտորների միությանը։ 1986 թվականից Բեռլինի արվեստների ակադեմիայի անդամ էր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլֆգանգ Ռիմն ուներ մեկ տղա և մեկ աղջիկ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակվա երգ»՝ ջութակի և նվագախմբի համար (նվիրված Անն-Սոֆի Մուտտերին)
- «Լույսի խաղը»՝ ջութակի համար
- 2 կոնցերտ՝ ալտի համար
- Մեկ մասանի կոնցերտ՝ թավջութակի համար
- «Սթիքս և Լեթ» թավջութակի համար
- Սաղմոս ֆագոտի համար
- «Նկար»՝ շեփորի համար
- «Ասպարեզ»՝ դաշնամուրի համար
- «Երգիչների պիեսներ»՝ տավիղի համար
- «Անանուն»՝ երգեհոնի համար
- «Կոնցերտ»՝ լարային կվարտետի համար
- Երաժշտություն հոբոյի և նվագախմբի համար
- Երաժշտություն կլառնետի և նվագախմբի համար
Գրել է նաև 12 լարային կվարտետ, տարբեր մասեր լարային կվարտետի համար։
Գրել է տարբեր սոլո ստեղծագործություններ դաշնամուրի համար, ստեղծագործություններ նվագախմբի համար, բազմաթիվ վոկալ ստեղծագործություններ։ Նա նաև գրել է 3 ֆանտազիա երգեհոնի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 2,0 2,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki(ավստր․)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118803409 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.zeit.de/kultur/musik/2024-07/komponist-wolfgang-rihm-tod
- ↑ https://www.bundespraesident.de/SharedDocs/Berichte/DE/Joachim-Gauck/2014/10/141006-Verdienstorden-Tag-der-deutschen-Einheit.html
- ↑ Eröffnung der 21. Europäischen Kulturtage Karlsruhe 2012 — 2012.
- ↑ http://www.koehler-osbahr-stiftung.de/musik/musikpreis.htm
- ↑ http://www.orden-pourlemerite.de/mitglieder/wolfgang-rihm
- ↑ https://www.bayern.de/hinweis-auf-einen-termin-von-ministerpraesident-seehofer-16/
- ↑ http://www.adwmainz.de/en/robert-schumann-preis-fuer-dichtung-und-musik.html
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ liste-rvm-1928-2023
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը և ստեղծագործությունների ցանկը (անգլերեն)
- Կենսագրությունը անգլերեն լեզվով (անգլ.)
- Universal Edition: Wolfgang Rihm Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (կենսագրություն, ստեղծագործությունների ցանկ) (անգլ.)
- ՅուԹյուբում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Ռիմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մարտի 13 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 2024 մահեր
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Գերմանացի երաժշտագետներ