Ագնես Սորել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Սորել
 
Մասնագիտություն՝ ֆրեյլինա, royal mistress և բնորդ
Ծննդյան օր մոտ 1422[1][2][3][…]
Ծննդավայր Տուրեն, Վալլե
Վախճանի օր փետրվարի 9, 1450[4]
Վախճանի վայր Le Mesnil-sous-Jumièges
Թաղված Collégiale Saint-Ours de Loches
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Ժան Սորել[5]
Մայր Կատերինա դե Մենյելե[5]
Զավակներ Շարլոտտա դե Վալուա, Մարիա Մարգարիտա Վալուա[5] և Ժաննա Վալուա[5]

Ագնես Սորել կամ Ագնեսսա Սորել (ֆր.՝ Agnès Sorel, մոտ 1422[1][2][3][…], Տուրեն, Վալլե - փետրվարի 9, 1450[4], Le Mesnil-sous-Jumièges), Տիկին դը Բիութե (ֆր.՝ Dame de Beauté՝ Գեղեցկության Տիկին), Ֆրանսիայի Կարլոս VII թագավորի սիրուհին, ծնվել է Տուրենի Ֆրոմանտո գյուղում ազնվականի ընտանիքում, ինչի համար էլ կոչվել է դեմուազել Ֆրոմանտոյից (demoiselle de Fromenteau), 1431 թվականին եղել է Անժուի դքսուհի Իզաբելլա Լոթարինգացու ֆրեյլինան։ Իր գեղեցկությամբ գերել է Կարլոս VII-ին, ում միջոցով էլ մտել է թագուհու շքախմբի մեջ, թագավորից նվեր է ստացել Բիութե-սյուր-Մարնի դղյակը (Beauté-sur-Marne):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար. XVI դար, Ժան Ֆուքե

Կյանքի պատմությունը բացարձակապես լեգենդար է։ Ոմանք նախատում էին նրան շռայլության համար, իսկ ոմանք նրա մեջ տեսնում էին Ժաննա դ' Արկի իրավահաջորդին։ Հայտնի է Ֆրանցիսկոս I թագավորի քառյակը, որում նրան վերագրվում է Ֆրանսիա անգլիացիներից ազատագրման թերևս հիմնական արժանիքը։ Մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա, պայքարում էր նրա անարժան ֆավորիտների դեմ և հոգ էր տանում, որպեսզի բարձր պաշտոններում նշանակվեն արժանի անձինք։ Թագավորից նա ուներ երեք դուստր, որոնք ստացան filles de France տիտղոսը։

Ագնես Սորելին են վերագրվում շատ նորամուծություններ նորաձևության մեջ՝ չթագադրված անձանց կողմից ադամանդներ կրելը, կրծքերի շրջանում չափից դուրս մեծ բացվածքով հագուստը, հատակին քսվող, շատ երկար փեշով զգեստը։ Նրա վարքագիծը և թագավորի հետ կապի բացահայտ ընդունումը հաճախ վրդովմունք էին առաջացնում, սակայն Սորելին շատ բան էր ներվում թագավորի պաշտպանության և կատարյալ գեղեցկության շնորհիվ, որի մասին Հռոմի Պապն ասել. «Նրա դեմքը ամենաչքնաղն է, որ կարելի է տեսնել այս աշխարհում»։

Ունեցել է երեք երեխա։ Չորրորդ հղիության ժամանակ անսպասելի մահացել է։ Սկզբում ենթադրվում էր, որ Ագնեսը մահացել է դիզենտերիայից, սակայն շուտով նրա մահվան մեջ մեղադրեցին Ժակ Քյորին՝ Կարլոս VII-ի խորհրդատուին։ Այդ վարկածը մեծ աջակցություն չստացավ, քանի որ համարվում էր դավադրություն նրան վարկաբեկելու համար։ Այժմ գիտնականները վստահ են, որ Սորելի մահվան պատճառը սնդիկով թունավորումն էր։ Մարդասպանը կարող էր ավելացնել սնդիկը սննդի մեջ, նաև կա հավանականություն, որ սնդիկը դիտավորությամբ չի հայտնվել Ագնես Սորելի օրգանիզմում, քանի որ այն ժամանակ այն հաճախ ավելացվում էր կոսմետիկայի մեջ[6]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Մարգարիտա Վալուա (1444-1473 թթ.)
  • Շառլոտտա Վալուա (1446-1477 թթ.)
  • Ժաննա Վալուա (1448-1467 թթ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steenackers, «Agnes S. et Charles VI» (Париж, 1868);
  • Gr. du Frense de Beaucourt, «Charles VII et Agnes S.» (в «Revue de questions hi storiques», 1866)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Սորել» հոդվածին։